ՀՀ-ն կարող է հույսը դնել ՀԱՊԿ-ի անհրաժեշտ օգնության վրա, եթե կա իրավիճակի փաստարկված բնութագրում․ ՌԴ փոխարտգործնախարար

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը դիմելիս կարող է հույս դնել անհրաժեշտ աջակցության վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը` ելույթ ունենալով «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» խորհրդաժողովում՝ Վալդայ միջազգային քննարկման ակումբի շրջանակներում, գրում է Սպուտնիկը։

Նրա խոսքով՝ երբ կա կրիտիկական իրավիճակ և «իրավիճակի փաստարկված բնութագրում», ինչպես դա եղավ Ղազախստանում, կարելի է նույնքան արագ արձագանքել դաշնակցի պաշտոնական կոչին։

«Դաշնակցային պարտավորությունները կկատարվեն։ Թե ինչ ու ինչ ծավալով է պահանջվելու, որ տարածքում, այլ հարց է»,- ասել է նա։

Պանկինը հավելել է, որ դաշնակիցների և մեկ այլ հարևանի միջև հավասար հեռավորության մասին խոսք լինել չի կարող։ Նրա խոսքով՝ դաշնակիցները միշտ ավելի մոտ են, քան բոլորը։

Նման տեսակետ է հայտնել նաևՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Նրա խոսքով՝ ինքը չի կասկածում, որ եթե լինի պատճառ և Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ից օգնության պաշտոնական խնդրանք, այն կտրամադրվի։

Զասը հավելել է, որ եթե նման վստահության ըմբռնում չլինի, ապա կազմակերպությունը «ուղղակի չի լինի»։

Տաթև Ֆռանգյան