Սաակաշվիլին պատմել է Լուկաշենկոյի հետ Լոնդոնում գաղտնի հանդիպումների ու գաղտնի դիվանագիտության մասին

Լուրեր

10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
Բոլորը

Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը չճանաչելը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի արժանիքն է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, հայտարարել է Վրաստանի նախկին ղեկավարը, գրում է EADaily-ն։

«Ես Լոնդոնում չորս գաղտնի հանդիպում եմ ունեցել Լուկաշենկոյի հետ։ Դա գաղտնի դիվանագիտություն էր։ Այն, որ Հարավային Օսիան և Աբխազիան դեռ չեն ճանաչվել Լուկաշենկայի կողմից, դա իմ` Լոնդոն կատարած այցերի արդյունքն է»,- ասել է նա Թբիլիսիի քաղաքային դատարանում, որտեղ ընթանում է պետական միջոցների յուրացման գործով լսումները։.

Միևնույն ժամանակ, Սաակաշվիլին չի նշել Լուկաշենկոյի հետ հանդիպումների ճշգրիտ ամսաթիվը՝ նկատի ունենալով նրա՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք թռիչքի մասին տեղեկատվության գաղտնիությունը։

Հիշեցնենք, որ 2008 թվականին Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Պաշտոնական Մինսկը մինչ այժմ դա չի արել։ Միևնույն ժամանակ, Վլադիմիր Սոլովյովին տված վերջին հարցազրույցում Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ չի բացառում երկու հանրապետությունների անկախության ճանաչումը, բայց հենց որ հասկանա այդ քայլի անհրաժեշտությունը կամ այդ մասին իրեն ասի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Տաթև Ֆռանգյան