Գրիպն ու կորոնավիրուսը` կողք կողքի․ հիվանդանոցները կրկին ծանրաբեռնված են․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
Բոլորը

Հայաստանում սուր շնչառական վարակներների բարձր ակտվություն է։ Ցուցանիշը 2,5 անգամ գերազանցում է նախորդ տարվա այս ժամանակահատվածում արձանագրված պատկերը, իսկ ընդհանուր համաճարակային շեմից բարձր ենք 2,2 անգամ։  Վարակները  տարածված են հիմնականում մինչև 14 տարեկան երեխաների,  ինչպես նաև 30-64 տարիքային խմբերի մոտ։ 

«Փետրվարի 8-ի դրությամբ Հայաստանի բուժհաստատություններում ստացիոնար բուժում է ստանում 456 բուժառու, որոնց  84.8 տոկոսը 0-18 տարեկական երեխաներ են: Թոքաբորբով առկա է 317 բուժառու, որոնցից 57-ը 0-18 տարեկաններն են»,- ասաց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

Միայն հունվարին իրականացված 223  նմուշառման լաբորատոր հետազոտությունների  32 տոկոսի դեպքում հայտնաբերվել են գրիպ А տեսակի H3N ենթատեսակի վիրուսի հարուցիչներ։ Մասնագետը բացատրում է՝ գրիպի այս տեսակն ավելի արագ է տարածվում, իսկ  թիրախային խմբում երեխաներն են։ Ախտանշաններն են թուլությունը, ջերմության բարձրացումը, քթից արտահոսքը, հազը։

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի ախտանշանները նույնպես սրանք են․ դա է պատճառը, որ քաղաքացիները հաճախ չեն դիմում քովիդի թեստավորման համար։ Վերջին 14 օրերին նախորդ 14 օրվա համեմատ կորոնավիրուսի դեպքերի աճը կազմել է 437 տոկոս, իսկ դրական թեստերի մասնաբաժինը 38,5 տոկոս է կազմում։ ՀՀ-ն, ըստ ԵՄ չափանիշների, դեռևս կարմիր գոտում է։ Մասնագետը չի բացառում, որ բացի «Օմիկրոն» շտամից, այս փուլում շրջանառվում է նաև կորոնավիրուսի նախորդ՝ «Դելտա» շտամը։

Վերջերս 100-ից ավելի դպրոց դիմել էր ԿԳՄՍ նախարարութուն՝ դասերը մասնակի կամ ամբողջությամբ հեռավար անցկացնելու համար։ Ռոմելլա Աբովյանն ասում է՝ բացակայությունների վերաբերյալ ամենօրյա մշտադիտարկում, վերլուծություն և իրավիճակի գնահատում է իրականացվում։ 

Վարակի տարածման տեմպը նվազեցնելու համար հունվարի 22-ից գործում է  Առողջապահության նախարարության որոշումը, ըստ որի, քաղաքացիները սրճարան, ռեստորան, հյուրանոց, մարզասրահ, գրադարան, թանգարան կարող են մուտք գործել միայն այն դեպքում, եթե պատվաստված են կամ ունեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հաստատող փաստաթուղթ։ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի գլխավոր տեսուչ Հայկ Մայլիյանը Factor․TV-ին հայտնեց, որ մինչ օրս QR կոդերին վերաբերող ընդամենը 2 արձանագրություն է կազմվել, երկուսն էլ վերաբերում են ռեստորաններին․ պահանջին չենթարկված տնտեսվարողները, ամենայն հավանականությամբ, կտուգանվեն։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան