Մանկապարտեզներ մատակարարված շուրջ 4 տոննա անորակ հավի միս է ոչնչացվել․ քաղաքապետարան
Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Ամիսներ առաջ կրթական կառույցներում հայտնաբերված խնդիրները խորությամբ ուսումնասիրվել են, որից հետո շուրջ 4 տոննա հավի միս է ոչնչացվել:
3817.4 կգ թռչնամիսն ամբողջությամբ տեղափոխվել է աղբավայր, որտեղ ծանր տեխնիկայի միջոցով ամբողջականությունը խախտելուց հետո թաղվել է և ծածկվել հողաշերտով: