Թալանը վերադարձնելու խոստումից 3,5 տարի անց. Փաշինյանի հրապարակած ցուցակն ու իրականությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
Բոլորը

«Այդ մարդկանց անունները կոնկրետ են՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Տարոն Մարգարյան, Մանվել Գրիգորյան, Գագիկ Խաչատրյան… Էլ ո՞ւմ անունը տամ, չմոռանամ, էլի, մեկին: Տարբեր մանր ու մեծ չինովնիկներ զգում են, որ իրենց թալանածը վերադարձնելու ժամանակն է եկել ՀՀ-ում»․ այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն արել է հեղափոխությունից երեք ամիս անց։ Անցել է երեք ու կես տարի․ ի՞նչ են անում այժմ Փաշինյանի ցուցակի ենթադրյալ թալանչիները:

Factor TV-ն փորձել է պարզել՝ վարչապետի մատնանշած դեմքերը հեղափոխական իշխանության ջանքերի շնորհիվ արդյո՞ք վերադարձրեցին ժողովրդից գողացվածը:

Վարչապետի ցուցակին անդրադառնանք անուն առ անուն:
«Պարո՛ն Սարգսյան, այդ ինչպե՞ս էր, որ Հայաստանի ազգային բանակի զինվորը «մայկա, տռուսիկ» չուներ, իսկ Ձեր ընտանիքի անդամները միլիոնատերեր էին՝ պաշտոնապես»,- այս հարցի պատասխանը Փաշինյանի կառավարման չորս տարիների ընթացքում չի տրվել: Չպարզաբանված հարցերի շրջանակը լայն է. մասնավորապես, Փաշինյանը պնդում էր, որ Սերժ Սարգսյանի ընտանիքն ամենակոռումպացվածն է Հայաստանում, որ գործարարները նրան Բաղրամյան 26 ճամպրուկներով փող են տարել, իսկ եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի «50-50 փայ մտնելու» թեմային Փաշինյանն անգամ չափածո էր անդրադառնում։

Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի կողմից գործարարներին «ռեկետ» անելու գեթ մեկ դեպք այս իշխանությունները չբացահայտեցին: Միաժամանակ, եղբոր նախագահության տասը տարիների ընթացքում պետությանը հրապարակավ գեթ մեկ լումա չնվիրաբերած Սաշիկ Սարգսյանն անհասկանալի պատճառաբանությամբ Արցախի բանակին 20 մլն դոլար նվիրեց, իսկ որպես չկատարած հարկային պարտավորություն՝ պետբյուջե վերադարձրեց շուրջ 12 մլն դոլար:

Ինքը՝ Սերժ Սարգսյանն անցնում է պետական բյուջեից կես միլիարդ դրամից էլ պակաս գումարի հափշտակություն կազմակերպելու քրեական գործով, ինչն իրավապաշտպանները զավեշտալի են համարում՝ մատնանշելով նրան վերագրվող շատ ավելի լուրջ հանցանքների մասին հայտարարությունները։ Սերժ Սարգսյանը հեղափոխությունից հետո գեթ մեկ օր անազատության մեջ չի անցկացրել։

Այնուհանդերձ, նշենք, որ Սերժ Սարգսյանի եղբայրների՝ Լևոն և Սաշիկ Սարգսյանների զավակների տներն ու այլ գույքեր անցնում են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով: Լևոն Սարգսյանը հետախուզման մեջ է, իսկ նրա երեխաները երկրից հեռանալու իրավունք չունեն: Եվ չնայած Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Սերժ Սարգսյանը շարունակում է քաղաքական դերակատար լինել, նրա ղեկավարած ուժը, որը չորս տարի առաջ մերժվել էր, այժմ խորհրդարանում է:

Իսկ ահա Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին, որին վերագրվում է ոչ միայն խոշոր գումարների յուրացում, այլ նաև ռազմավարական օբյեկտ համարվող «Ձորա ՀԷԿ»-ի սեփականաշնորհումը, իշխանությունները չորս տարի է՝ չեն կարողանում վերադարձնել Հայաստան և պատասխանատվության ենթարկել:

Ըստ Փաշինյանի՝ պետական միջոցների հաշվին հարստացած Ռոբերտ Քոչարյանը ևս պետությանը ոչինչ չի վերադարձրել: Իշխանությունները չեն բացահատում Քոչարյանի այդքան քննարկված 4 միլիարդ դոլարի հասնող կարողության առեղծվածը: Իրավապահներն ավելի վաղ հայտնել էին, որ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ խոշոր գործարար Սեդրակ Քոչարյանը, պետությանը պատճառել է 2 միլիարդ դրամի վնաս: Նրա գույքի վրա կալանք էր դրվել, սակայն նախորդ տարի հանվեց: Փաշինյանի կառավարման տարիներին Քոչարյանի և նրա որդիների հարստանալու հետ կապված այդպես էլ բացահայտումներ չեղան, իսկ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժն այժմ խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն է։

«Որևէ մեկը մտածում է, որ Տարոն Մարգարյանի գործը մնալու է առանց քննության, չի կարող մնալ առանց քննության»: Նիկոլ Փաշինյանի մատնանշած ենթադրյալ թալանչի Տարոն Մարգարյանը ևս խորհրդարանում է։ Հանրությունն այդպես էլ չիմացավ, թե նախ՝ թաղապետի, ապա քաղաքապետի ցածր աշխատավարձով Տարոն Մարգարյանն ինչպես է կարողացել շքեղ առանձնատան տեր դառնալ: Թեև քրգործ կա, բայց բացահայտումներ՝ ոչ: Իսկ ահա «Երևան» հիմնադրամի գործով, որտեղ Տարոն Մարգարյանը վկայի կարգավիճակ ուներ, պետական բյուջե է վերադարձվել 1 մլրդ 807 մլն դրամ:
Սերժ Սարգսյանի կուսակից Տարոն Մարգարյանն այժմ անցնում է Երևանի քաղաքապետի լիազորությունները չարաշահելու և դպրոցների տարածքները մերձավորներին վաճառելու գործով, որը հարուցվել է պաշտոնանկությունից մի քանի տարի անց:

Պատասխանատվության չենթարկվեց նաև ֆինանսների նախկին սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը: 9 դրվագ հանցագործության համար մեղադրվող նախկին իշխանության ամենաազդեցիկ ներկայացուցիչներից Գագիկ Խաչատրյանն այժմ ազատության մեջ է: Ըստ իրավապահների՝ Խաչատրյանը միայն Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի կոնցեռն» գրուպից 22 միլիոն դոլար կաշառք է ստացել, ինչի արդյունքում Ծառուկյանի բիզնեսները քիչ հարկեր են վճարել պետբյուջե: Խաչատրյանի հետ մեղադրյալի աթոռին են նրա երկու որդիներն ու երկու եղբորորդիները։ Գագիկ Խաչատրյանի և նրա որդիների քրգործի շրջանակում դատախազության և ՀՔԾ-ի դեպոզիտային հաշիվներին վճարվել է 1 միլիարդ 25 միլիոն դրամ՝ այլ անձի կողմից, որի անունը չի բացահայտվում։ Գագիկ Խաչատրյանը 2020 թվականի հոկտեմբերին գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ որդին՝ Գուրգեն Խաչատրյանը, կալանավորվելուց մի քանի ժամ առաջ առանց որևէ խոչընդոտի լքեց երկիրը:

Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը, ի տարբերություն մյուս խոշոր խաղացողների, չի ակտիվացել քաղաքական դաշտում, նույնպես պատասխանատվության չի ենթարկվում: ՔԿ-ն Հովիկ Աբրահամյանին մեղադրում է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ Արարատի մարզում հանքի փայաբաժինները յուրացնելու մեջ: Սակայն բոլորն են հիշում Մոնումենտի բարձունքում ԱԺ շենքի նմանությամբ կառուցված Աբրահամյանի շքեղ առանձնատունը, որի ծագումնաբանությունն անհայտ է:

Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող տարբեր բիզնեսների ապօրինի գործունեության հետ կապված մամուլում առկա են բազմաթիվ հրապարակումներ։ Դրանք, սակայն, չգրավեցին իրավապահների ուշադրությունն անգամ հեղափոխությունից հետո։

Անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշոր կաշառքը՝ 14 միլիոն դոլար, ստացել է բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը: Նիկոլ Փաշինյանն էր ասում՝ վարչապետ ընտրվելուց կարճ ժամանակ անց: Ըստ իրավապահների՝ նրան գործարար Սիլվա Համբարձումյանն է կաշառք տվել: Արամ Հարությունյանն այժմ, պատասխանատվության ենթարկվելու փոխարեն, արտերկրում իր կուտակած ունեցվածքն է վայելում: Ի դեպ, Պուտինից օրերս մեդալի արժանացած Արթուր Դավթյանի ղեկավարած Գլխավոր դատախազությունը, Հարությունյանի գործը դատարան ուղարկելու փոխարեն, հետ է ուղարկել նախաքննական մարմին՝ լրացուցիչ քննության:

Մամուլը հայտնում է, որ 2018-ից սկսած՝ դեպի Շվեյցարիա դրամական միջոցների արտահոսքը Հայաստանից աճել է՝ հասնելով 157 մլն դոլարի: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ 2004-13 թվականներին Հայաստանից ապօրինի հանվել է 10 մլրդ դրամ: Անգամ հեղափոխությունից հետո պաշտոնական տվյալներ չկան, թե ՀՀ-ից որքան գումար է հանվել, 2018-ից հեղափոխական իշխանություններն այս թիվը բացահայտելու և գումարները հետ բերելու համար դիմել են Թմրամիջոցների ու հանցավորության դեմ պայքարի գրասենյակի STAR նախագծին, բայց որևէ արդյունք չկա:

Ինչո՞ւ հեղափոխական իշխանություններին այդպես էլ չի հաջողվում վերադարձնել երկրից թալանված փողերը․ գործընթացի ձգձգումը իրավապաշտպաններին մտահոգիչ եզրահանգումների տեղիք է տալիս։
Թալանը վերադարձնելու համար պետք էր հեղափոխությունից հետո իրականացնել վեթինգ, լյուստրացիա և անցումային արդարադատություն, նշում են իրավապաշտպանները և ընդգծում՝ այդ ուղղությամբ արդյունավետ քայլեր չարվեցին։

Իսկ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը չի կատարել հեղափոխական իր կարևորագույն խոստումներից մեկը՝ «ժողովրդից գողացվածը վերադարձվելու է ժողովրդին», հեղափոխությամբ մերժված նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակավ այսպիսի հայտարարություն է հնչեցնում․ «Բա 3 տարի է՝ այդ թալանածը չե՞ս գտել: Քանի՞ մարդ ես գտել, որ թալանող է եղել»։
Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան