Ալեն Սիմոնյանի 3,5 միլիոնանոց այցը ԱՄՆ․ պաշտոնյան մեկնաբանել է բիզնես դասով թռիչքը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախօրենին Factor.am-ը գրել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցի շրջանակներում ԱՄՆ մեկնել է բիզնես դասի ավիատոմսով: Սիմոնյանի ավիատոմսի համար պետբյուջեից վճարվել է 3 միլիոն 375 հազար դրամ: Եվս կես միլիոն դրամ փոխանցվել է Ալեն Սիմոնյանին գիշերակացի համար, իսկ օրապահիկի համար հատկացվել է շուրջ 250 հազար դրամ: 

ՀՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը Parliament monitoring կայքին տված հարցազրույցի ընթացքում անդրադառնալով մեր հրապարակմանը, պարզաբանել է՝ 24 ժամ թռիչքից հետո ԱՄՆ-ում պետք է հանդիպումներ ունենար և չէր կարող դրանց ժամանակ քնել։

«Ներողություն եմ խնդրում, բայց ես չեմ համարում, որ երկրի ղեկավար կազմը աշխատանքային այց անելիս պետք է լինի 16 ժամ ինքնաթիռում չքնած ու դրանից հետո գնա բանակցի: Ես համարում եմ, որ դա ճիշտ է, և ուզում եմ ասել, որ բոլոր այն աշխատանքային կամ պաշտոնական այցերը, որտեղ թռիչքը երկար է լինելու, ունենալու են պայմաններ, որտեղ հնարավոր է լինելու աշխատել: Օրինակ, երբ Մոսկվա ես թռչում, դրա կարիքը չկա, որովհետև կարճ է թռիչքը:

ԱՄՆ մեր ուղևորությունը տևել է 24 ժամ, այսինքն, մենք 24 ժամ ճանապարհին ենք եղել: Այստեղից մեկ այլ երկիր ենք գնացել, այնտեղ սպասել ենք, հետո շարունակել ենք: Բայց ես ԱՄՆ-ում պետք է հանդիպումներ ունենայի և ես չէի կարող հանդիպումների ժամանակ քնել: Ինչ վերաբերում է գիշերակացին, այն որևէ ձևով չի տարբերվում հասարակ միջին գիշերակացից: Ընտրվել է միջին դասի հյուրանոց, որևէ արտառոց բան դրա մեջ չեմ տեսնում: Համարում եմ, որ ավելի լավ պայմաններ պետք է ստեղծվեն, որ այն մարդիկ, որոնք գնում են աշխատելու, հնարավորություն ունենան նաև հանգստանալու»:

Նշենք, որ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն ԱՄՆ-ում էր հունվարի 15-ից 20-ը: Ընդհանուր գործուղման համար պետական բյուջեից վճարվել է 13 մլն դրամ: Այս գումարը ներառում է նաև Ալեն Սիմոնյանի համար արված վերոնշյալ ծախսերը: Պատվիրակության մյուս անդամները Երևանից Վաշինգտոն մեկնել են էկոնոմ դասի ավիատոմսերով, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 735 հազար դրամ է եղել, իսկ գիշերակացի համար յուրաքանչյուրին հատկացվել է 438 հազար դրամ, օրապահիկի համար՝ 250 հազար, ևս 80 հազար դրամ հատկացվել է ներկայացուցչական ծախսերին: ԱԺ պատվիրակության անդամները ԱՄՆ-ում հյուրընկալվել են Վաշինգտոնի «Churchill 4» էկոնոմ դասի հյուրանոցում: 

Խնդրի առնչությամբ մեկնաբանություն խնդրեցինք «Հետք» էլեկտրոնային թերթի լրագրող Վահե Սարուխանյանից, որը պարբերաբար հետաքննություններ է իրականացնում պաշտոնյաների ավիաթռիչքների հետ կապված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան