Այսօր՝ նոյեմբերի 9-ին, 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր է բացվել Սիլիկյան թաղամասում: «Խոնարհվում եմ որդեկորույս մայրերի, հայրերի, նրանց ընտանիքների առջև. նրանց որդիներն իրենց անձնազոհությամբ, իրենց սխրագործություններով, իրենց կարճ, բայց բովանդակալից կյանքը զոհաբերելով՝ պարգևել են այսօրվա խաղաղությունը»,- իր խոսքում ընդգծեց Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն Սասուն Մկրտումյանը, ով ներկա էր հուշահամլիրի բացման արարողությանը: Մանրամասները՝ տեսանյութում:

