ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հայ զինծառայող Հրաչ Մանասարյանի սպանությանը։ Այս մասին տեղեկանում ենք ներկայացուցչության պաշտոնական կայքից։ «ԱՄՆ-ը սգում է հայ զինծառայող Հրաչ Մանասարյանի մահը, որը գրանցվել է մարտի 7-ին։ Այս ողբերգական մահը ընդգծում է ավելի մեծ զսպվածության, վիճելի սահմանային հատվածներում զինված ուժերի՝ միմյանցից հեռավորություն պահպանելու և առկա խնդիրների …

