Ներկայացվել են հանրակրթության ոլորտում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կրթության համաշխարհային գործընկերության (ԿՀԳ) հիմնադրամի տրամադրած կրթության ոլորտային ծրագրի մշակման դրամաշնորհի շրջանակում իրականացվել են ուսումնասիրություններ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչության և Ասիական զարգացման բանկի գործընկերությամբ: ՅՈՒՆԻՍԵՖ-ն իրականացրել է հետազոտական 6 խմբերի հավաքագրում, իսկ Ասիական զարգացման բանկը ծառայել է որպես համակարգող գործակալություն և իրականացրել է տեղական կրթական խմբի համակարգում, որը բաղկացած է շուրջ 40 մարմիններից: Այդ խմբերից երկուսն այսօր մեկնարկած քննարկումների ընթացքում ներկայացրել են իրենց ուսումնասիրությունները․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Հանդիպմանը մասնակցել և ներկաներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա նշել է, որ ԿՀԳ-ի տրամադրած դրամաշնորհն ուղղված է մեծապես աջակցելու հանրակրթության ոլորտում փաստահեն քաղաքականության մշակմանը:

«Ցանկացած ոլորտի քաղաքականության մշակման և դրա իրականացման հարցում տվյալների դերն անգնահատելի է. մենք ամեն օր բախվում ենք մի իրավիճակի, երբ ոչ բավարար վերլուծությունը և տվյալները մեզ ընդամենը հնարավորություն են տալիս մոտավոր որոշումներ կայացնելու: Հետևաբար մենք պետք է իրապես գիտակցենք, որ հետազոտահեն և փաստահեն քաղաքականություն ունենալու, վերլուծություններին և տվյալներին ժամանակ տրամադրելու արդյունքում մենք ունենալու ենք որակյալ որոշումներ և արդյունքներ: Նախաձեռնության շրջանակում կարողացել ենք ներառել հանրակրթության ոլորտի ամենահիմնական խնդիրները՝ բոլոր ուղղություններով, և իրականացված բոլոր հետազոտությունները մեզ համար ծառայելու են որպես լավ հիմք՝ հետագա որոշումների կայացման և համապատասխան քաղաքականության իրականացման համար»,- նշել է նախարարի տեղակալը:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է, որ ուսումնասիրության արդյունքները հրապարակվում են այն փուլում, երբ քննարկվում են «Կրթության՝ մինչև 2030 թվականը կրթության զարգացման պետական ծրագիրը» և գործողությունների պլանը: Նա փաստել է, որ այդ արդյունքները մեծապես փոխկապակցված են ռազմավարական այն շեշտադրումների և ուղղությունների հետ, որոնք զուգահեռ ընթանում են վերոնշյալ փաստաթղթերի մշակման գործընթացում:

«Կարևորում եմ նաև այն փաստը, որ այս գործընկերությունը նախաձեռնել ենք մի փուլում, երբ ձևավորվում էր Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը: Մեր նպատակն է, որպեսզի կարողանանք այս նախաձեռնության միջոցով զարգացնել հետազոտական կարողությունները և գործընկերությունը ԿԶՆԱԿ-ի հետ և այդ համատեղ աշխատանքն օգտագործել ի նպաստ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հանդիպման մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք:

Ներկաներին ողջունել են նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին և Ասիական զարգացման բանկի ծրագրի ղեկավար Գոհար Մուսայելյանը:

Բացման խոսքերից հետո ներկայացվել են «Նախադպրոցական կրթության համապարփակ ոլորտային վերլուծություն» և «Հայաստանում ուսուցիչների կառավարման համակարգի վերլուծություն» թեմաներով ուսումնասիրությունների արդյունքները, որի շրջանակում տեղի են ունեցել խմբային աշխատանքներ:

Քննարկումները կշարունակվեն վաղը՝ մարտի 12-ին, որի ընթացքում կներկայացվեն նաև մյուս երկու՝ «Հավասարության և արդարություն վրա հիմնված դասարանային գնահատման պրակտիկայի վերլուծություն՝ աշակերտների ուսուցման վերջնարդյունքների բարելավման համար` քաղաքական առաջարկություններ նախաձեռնելու նպատակով» և «Հայաստանում ուսուցման գնահատման համակարգի վերլուծություն» թեմաներով ուսումնասիրությունների արդյունքները: Քննարկման մասնակիցներից ստացված առաջարկությունների հիման վրա դրանք կամբողջացվեն և ավարտին կհասցվեն: