ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ներկայությունը Արևելյան Եվրոպայում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Այս մասին ասվում է դաշինքի կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ուժերը բերում են պատրաստվածության և լրացուցիչ նավեր ու ռազմական ինքնաթիռներ են ուղարկում Արևելյան Եվրոպայի տեղակայման վայրեր՝ այդպիսով ուժեղացնելով զսպումն ու պաշտպանությունը՝ Ուկրաինայի սահմաններին Ռուսաստանի ուժերի շարունակական կուտակման ֆոնին»,- ասվում է հայտարարության մեջ։ …

