Ինչու Փաշինյանի խոստացած 50 հազար դրամները չեն վճարվում 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքներին պետությունը հունվար և փետրվար ամիսներին չի վճարել 50 հազար դրամ աջակցության գումարները: Այս մասին Factor TV-ին ահազանգում են մի քանի ընտանիքներ՝ նշելով, որ աջակցությունը ստանալու դիմումները ներկայացրել են հունվար-փետրվար ամիսներին, բայց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից անորոշ պատասխաններ են տալիս: Մեզ դիմած քաղաքացիներն անանուն մնալու պայմանով փոխանցեցին, որ աջակցության ուշացումը հատկապես զգացվում է վերջին թանկացումների ֆոնին:

Երրորդ և մյուս երեխաների համար տրվող 50 հազար դրամի աջակցության մասին առաջին անգամ Նիկոլ Փաշինյանը խոսել էր 2021 թվականի արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում՝ հրավիրելով երիտասարդ ընտանիքների ուշադրությունը: Վարչապետը նշել էր, որ գումարը վճարվելու է մինչև երեխայի 4 տարեկան դառնալը:

«Մենք երեխային պետական տուրք ենք տալիս, մեր շնորհակալությունն ենք հայտնում, որ ինքը ծնվել է, միացել է մեզ, որ մեր երկիրը շենացնի»,- հայտարարում էր Փաշինյանը։

Թե ինչու պետությունը հունվար, փետրվար և արդեն մարտ ամիսներին նորածին երեխաներին շնորհակալություն չի հայտնում, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գծի աշխատակցուհին Factor TV-ին հայտնեց, որ պատճառն այս ծրագրով գումարի հատկացումն է: Պետբյուջեից համապատասխան փոխանցումներ, ըստ նրա, չեն եղել:

Իսկ ահա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը հավաստիացնում է՝ ֆինանսական միջոցների հատկացման հետ կապված խնդիրներ չկան: Նա ասում է, որ չի կարող մեկնաբանել, թե ինչու են նախարարության թեժ գծից ֆինանսական խնդիրները մատնանշել:

Նախարարության ներկայացուցչի վստահեցմամբ՝ հունվար և փետրվար ամիսների դիմումատուներին 50 հազարական դրամները կփոխանցվեն մարտի ընթացքում: Խոսնակի փոխանցմամբ՝ խոսքը 908 ընտանիքի տրվող փոխհատուցման մասին է:

Երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքներին 50 հազար դրամով աջակցելու այս որոշումը Կառավարությունն ընդունել է նախորդ տարվա դեկտեմբերին, որոշումն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից: Կառավարության նիստի ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնել էր, որ որոշումն ընդունում են ժողովրդագրական իրավիճակը բարելավելու նպատակով:

2022 թվականի ամանորյա ուղերձում ևս Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր պետական այս ծրագրին՝ շեշտելով, որ այդ որոշումն այս տարվա պետական նշանաբանի՝ վերածննդի տրամաբանության շրջանակում է իրականացվում:

Այնուհանդերձ, նշենք, որ Հայաստանում ծնունդների թիվը, անկախության առաջին տարիների համեմատ, նվազել է: Վիճակագրական կոմիտեի համաձայն՝ եթե, օրինակ, 1991 թվականին ծնվել է 78 հազար երեխա, ապա նախորդ տարի՝ 2021-ին ծնվել է 36․585 երեխա: Ծնունդների թիվը նախորդ տարվա մահերի ցուցանիշից ընդամենը 1900-ով է ավելի:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան