Թուրքիայի ռազմական արտահանումն Ուկրաինա 2022թ․ երկու ամիսներին աճել է ավելի քան 5000 տոկոսով

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության արտահանումն Ուկրաինա 2022 թվականի առաջին երկու ամիսներին աճել է ավելի քան 5000 տոկոսով, գրում է Middle East Eye-ը։

Ըստ Թուրքիայի արտահանողների ասամբլեայի տվյալների՝ արտահանման ընդհանուր արժեքը հասել է 59 միլիոն դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 970․000 դոլարի դիմաց։

Թուրքիան սերտ անվտանգային հարաբերություններ է կառուցել Ուկրաինայի հետ ՝ 2019 թվականին մատակարարելով հայրենական արտադրության Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը, առաջ մղելով տեխնոլոգիան համատեղ արտադրելու ծրագրերը:

Սակայն Ուկրաինայում պատերազմն Անկարային ստիպել է նվազեցնե լ զենքի վաճառքի կարևորությունը՝ վախենալով Մոսկվայի մեկուսացումից։ Սակայն լրատվամիջոցը, իր աղբյուրներին վկայակոչելով, գրում է, որ պատերազմից ի վեր Կիևն Անկարայից անօդաչու սարքեր է ստացել։

Ռազմական գործողությունների լուսանկարները նաև ցույց են տալիս, որ ուկրաինական ուժերն օգտագործում են թուրքական արտադրության այլ զինտեխնիկա, այդ թվում՝ ռադիոկապի միջոցներ, զրահաբաճկոններ և սաղավարտներ։

Թուրքիայի ԱԳ փոխնախարար Յավուզ Սելիմ Քըրանն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ զենքի վաճառքը առևտրային գործարք է մասնավոր արտադրողների հետ և Թուրքիայի կողմից Ուկրաինային ռազմական օգնություն չի կարող գնահատվել։

Էմմա Չոբանյան