Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ պատվաստման «կանաչ անձնագրերը» կտրվեն դեկտեմբերի 1-ից, հաղորդում է Ալիք մեդիան։ Ղարիբաշվիլիի խոսքով՝ «կանաչ» կարգավիճակ կունենա այն անձը, ով երկու անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, համավարակի ընթացքում վարակվել է կորոնավիրուսով կամ վերջին 72 ժամվա ընթացքում PCR և 24 ժամվա ընթացքում արագ թեսթի բացասական պատասխան ունի։ «Մենք համակարգող խորհրդի նիստում քննարկել …

