Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում նախօրեին քննարկվել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը։ Նիստը տեղի է ունեցել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ։ Մասնավորապես, «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Անվտանգության խորհուրդը կարևորել է Հարավային Կովկասում համագործակցության մեխանիզմների կատարելագործումը՝ կողմերի, առաջին հերթին՝ Թուրքիայի և Հայաստանի կառուցողական ու անկեղծ ջանքերով։ Բացի այդ, Թուրքիան Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ապաէսկալացիայի …

