Եվրոպան կանգնում է փախստականների նոր ճգնաժամի առջև. Հունաստանի փոխարտգործնախարար

Լուրեր

16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
Բոլորը

Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքը հայտնի է հունական իր մեծ համայնքով: Այս շրջանում հույն մոտ 120 հազար ազգաբնակչություն կա: Ռուսաստանի կողմից այս քաղաքի դեմ իրականացված գրոհների արդյունքում առաջին օրերին այստեղ նաեւ հույն 10 քաղաքացիներ են զոհվել: Մինչ օրս այս մարդկանց այս քաղաքից դուրս բերելու որևէ միջոց չի եղել:

«Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում Հունաստանի արտաքին գործերի նախարարի եվրոպական հարցերով տեղակալ Միլտիադիս Վարվիցիոտիսն ասում է, որ այս պահին նույնիսկ Հունաստանի հյուպատոսն է պատսպարվում քաղաքի նկուղներից մեկում, առանց էլեկտրականության եւ արտաքին աշխարհի հետ կապի:

Ինչ վերաբերում է Ուկրաինայից փախստականներ ընդունելու հարցին, փոխնախարարն ասում է, թե իր երկիրն ու ժողովուրդը պատրաստ են ընդունել նրանց: «Խոսքը նաեւ ժամանակավոր աշխատանքով եւ ապաստարանով ապահովելու մասին է», ասում է նա ու ավելացնում, որ նրանք կստանան մեկ տարվա օրինական բնակության իրավունք: «Հուսով եմ, որ խնդիրը կլուծվի եւ երկրաձգման կարիք չի լինի», ասում է նա:

Հարցին, թե արդյոք փախստականները դժվարություններ չեն ունենա աշխատանք գտնելու հարցում, Հունաստանի փոխարտգործնախարարը պատասխանում է, ասելով, թե Եվրոպայում աշխատուժի պակաս կա այսօր եւ որ ուկրաինացի աշխատավորներին Եվրոպան արագ կկլանի:

Խոսելով Եվրոպական միության կողմից Ռուսաստանի դեմ իրականացվող պատժամիջոցների եւ Ուկրաինային զենք տրամադրելու մասին, Միլտիադիս Վարվիցիոտիսն ասում է, թե ուրախ է, որ Հունաստանն այն երկրների շարքում է, որոնք արագ արձագանքեցին եւ արագ կերպով զենքեր փոխադրեցին Ուկրաինա, ինչպես նաեւ արագ կերպով համաձայնություն տրվեց պատժամիջոցներ կիրառելու հարցին: «Ու եթե Թուրքիան չգնա այս ուղով, մեր ջանքերն ապարդյուն կանցնեն»,-ասում է նա:

Նրա խոսքերով, Հունաստանը, որն իր գազի պահանջարկի ՛40 տոկոսը ստանում էր Ռուսաստանից, այժմ այլ ուղիներ կիրառելով, ռուսական գազից կախյալ է մնում 32 տոկոսով:

«Մեկ այլ կարեոր հանգամանք, որի վրա կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել։ Դա այն է, որ, ամենայն հավանականությամբ, մենք շուտով կբախվենք Միջերկրական ծովի շրջակայքից փախստականների նոր ճգնաժամի հետ, կապված այստեղ գների արագ աճի ու ցորենի բարձր գների հետ: Փախստականների նոր հոսք է ակնկալվում նաեւ Հյուսիսային Աֆրիկայից: Այնպես որ, որքան էլ ողջունենք ուկրաինացի փախստականներին, պետք է ասել, որ փախստականների հարցում Եվրոպայի առջեւ են խոյանալու դժվար ժամանակներ», ասում է Հունաստանի փոխարտգործնախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը: