«Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը»․ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը երեկ երեկոյան այսպիսի խորագրով բանաձև ընդունեց։ Ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունված բանաձևում արձանագրվում է, որ Հայաստանը նշանակալի առաջընթաց է ունեցել ժողովրդավարության զարգացման գործում 2018 թվականից սկսած։ ԵԽԽՎ բանաձևը փաստում է՝ Հայաստանը հաջողությամբ դուրս եկավ քաղաքական լուրջ ճգնաժամից, որը սկիզբ էր առել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով։ Բանաձևի համահեղինակ, Շվեդիան …

