Զովունիում մարտի 11-ին տեղի ունեցածը գյուղացիների համար իսկական շոկ էր․ երիտասարդ տղամարդը պայթեցրել էր իրեն ու նախկին կնոջը։ Դեպքը տեղի է ունեցել դպրոցի հարևանությամբ, որտեղ սովորում են ընտանիքի 2 անչափահաս երեխաները։ Նելլին աշխատում էր դպրոցից ոչ հեռու գտնվող հրուշակեղենի արտադրամասում։ Նախկին ամուսինը՝ Արտակը, Նելիին սպասել է աշխատավայրի մոտ։ Նրան տեսնելով՝ թևից քաշքշելով տարել է դեպի ոչ մարդաշատ …

