Ուկրաինա ՆԱՏՕ-ի խաղաղապահներ ուղարկելու առաջարկն ու Իզյումից բնակչության տարհանման անհաջող փորձը․ պատերազմի 3-րդ շաբաթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 13:27
Բարձրաշենի միջնակարգ դպրոցի 4 մասնաշենքերն արդեն կառուցված են․ Քաղաքաշինության կոմիտե
10.09.2026 | 13:18
Ջերմաստիճանը կբարձրանա․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
10.09.2026 | 13:09
ՆԳ նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին
10.09.2026 | 12:58
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
10.09.2026 | 12:52
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցը «հիանալի» է անվանել
10.09.2026 | 12:43
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 20 վագոն գարի և 21 վագոն ցորեն
10.09.2026 | 12:34
ԱԴԾ-ն ձերբակալել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցին՝ պետական դավաճանության մեղադրանքով
10.09.2026 | 12:25
ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել
10.09.2026 | 12:22
Երևանի կենտրոնում կրպակներ են քանդում․ ՈՒՂԻՂ
10.09.2026 | 12:17
Ուկրաինան հարձակվել է Մախաչկալայի նավահանգստի վրա․ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է թատրոնի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 12:08
Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել
10.09.2026 | 12:00
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը // «Լամբադա» կամուրջն այսօրվանից փակ է․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 11:52
Նորվեգիայի վարչապետը հայտարարել է, որ Մոլդովայում ԱԹՍ-ն «գրեթե հարվածել է» Զելենսկիի ինքնաթիռին
10.09.2026 | 11:43
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ
10.09.2026 | 11:35
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ միջանկյալ «ընտրություններից անմիջապես հետո»
Բոլորը

Ուկրաինայում պատերազմի ֆոնին իրականացվող բանակցությունները շարունակվում են։ Ռուսական կողմը նշում է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները թեև հեշտ չեն ընթանում, սակայն փոխզիջման հասնելու որոշակի հույս կա։ ՌԴ նախագահ Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարում է, որ բանակցություններում Կիևն առաջարկում է Ուկրաինայում ստեղծել ապառազմականացված պետության ավստրիական կամ շվեդական մոդելը, որն ունի սեփական բանակ։ Պաշտոնական Կիևը, սակայն, այլ բան է պնդում։

«Մենք հասկանում ենք մեր գործընկերների՝ բանակցային գործընթացում ակտիվ կողմ մնալու փորձը, այստեղից էլ՝ չեզոքության շվեդական կամ ավստրիական մոդելների մասին խոսքերը։ Բայց Ուկրաինան այժմ ուղղակի պատերազմի մեջ է Ռուսաստանի Դաշնության հետ։ Հետևաբար, մոդելը կարող է լինել միայն ուկրաինական և միայն օրինականորեն հաստատված անվտանգության երաշխիքների մասին։ Եվ ոչ մի այլ մոդել կամ տարբերակ»,- ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

Ուկրաինան սկսել է նյութեր հավաքել ռուս զինվորականների և Ռուսաստանի Դաշնության ղեկավարության նկատմամբ միջազգային տրիբունալի համար։ Այս մասին իր հերթական տեսաուղերձի ժամանակ հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ տեղեկացնելով, որ արդեն զրույց է ունեցել Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանի հետ․ վերջինն արդեն Ուկրաինայում է և սկսել է աշխատել։

Մինչ կողմերը բանակցություններ են վարում՝ Արևմուտքը շարունակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը։ Մեծ յոթնյակի երկրներն այսօր առցանց հանդիպում են նախաձեռնել՝ քննարկելու Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները։ Ճապոնիայի ֆինանսների նախարար Շունիչի Սուզուկին հայտարարել է՝ Ռուսաստանը բարձր գին կվճարի Ուկրաինա ներխուժման համար։

Իսկ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պնդում են, որ կշարունակեն Ուկրաինային պաշտպանական զենքեր ուղարկել և աջակցել Կիևին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արդեն ստորագրել է Ուկրաինային տրամադրվող ևս 13,6 միլիարդ դոլարի օգնության օրինագիծը։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ միջոցները կուղղվեն Ուկրաինայի համար հակատանկային և հակաօդային համակարգերի ձեռքբերմանը։

Միաժամանակ, Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին կոչ է արել միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել Ուկրաինա։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, սակայն, նշել է, որ մինչ խաղաղապահ ուժերի վերաբերյալ որոշում կայացնելը՝ պետք է մանրամասն ուսումնասիրել հարցը։ Գերմանիայի կառավարության ներկայացուցիչն էլ հայտարարել է, որ Բեռլինը դեմ է Ուկրաինա ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություն ուղարկելուն։

Ավելի ուշ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները գրեթե միաձայն կողմ են քվեարկել Եվրախորհուրդը լքելու՝ Ռուսաստանի որոշմանը․ այն ստացել է 216 կողմ և 3 ձեռնպահ ձայն, կարճ ժամանակ անց արդեն կազմակերպության շենքի դիմացից իջեցվել է ՌԴ դրոշը։

Ուկրաինան հայտնել է ՌԴ-ի կողմից Իզյումից բնակչության տարհանումը խափանելու մասին։ Փոխքաղաքապետ Վլադիմիր Մացոկինը նշել է, որ նախօրեին Խարկովի մարզային պետական վարչակազմը համաձայնության է եկել «կանաչ միջանցքի» շուրջ, սակայն հումանիտար ավտոշարասյունը, որը պետք է ապրանք հասցներ Իզյում ու տարհաներ քաղաքի բնակիչներին, ձախողվել է ռուսական կողմի պատճառով։

Չեռնոբիլի ատոմակայանը վերածվել է ռազմական բազայի, ահազանգում է «Էներգոատոմ»-ը՝ միաժամանակ նշելով, որ այսօրվա դրությամբ՝ Չեռնոբիլի ատոմակայանում և դրա շրջակայքում ճառագայթային ֆոնը չի փոխվել և գտնվում է ընդունելի սահմաններում։ Արդեն 21-րդ օրն է՝ Չեռնոբիլի ԱԷԿ-ի աշխատակազմը կայանի տարածքում աշխատում է առանց հերթափոխի։ Ըստ «Էներգոատոմ»-ի՝ ուկրաինացի միջուկային գիտնականները հրաժարվել են հերթափոխից կամ տարածքն ազատելուց՝ հասկանալով, որ վտանգի տակ կդնեն իրենց գործընկերներին, որոնք հետո ստիպված կլինեն դառնալ կամավոր պատանդներ։ Բացի այդ, եթե անձնակազմը լքի կայանը, ռուսական կողմը կարող է փոխարենը նոր անձնակազմ բերել «Ռոսատոմ»-ից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան