Ինչպես են երեխաները ներգրավվել պատերազմի քարոզում․ մանրամասներ Գյումրիի ռուսական դպրոցի ակցիայի մասին. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ 

Լուրեր

08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին օրերին համացանցում բուռն քննարկման առարկա է դարձել Գյումրու 8-րդ զինվորական թաղամասում գտնվող  ռուսական թիվ 19 դպրոցում իրականացված ակցիան՝  ի աջակցություն Ուկրաինայի դեմ պատերազմող Ռուսաստանի Դաշնության։  Այս դպրոց հիմնականում հաճախում են ռուսական 102-րդ ռազմաբազայի աշխատակիցների երեխաները, թեև կան նաև հայ երեխաներ։  Համացանցում տարածված լուսանկարներում երևում է, որ աշակերտները դպրոցի բակում շարք են կանգնել,  այս օրերին ռուսական բանակի խորհրդանիշ դարձած Z տառով պաստառներով և ռուսական դրոշներով։  Օգտատերերից շատերը զայրացած են, որ անչափահասներին օգտագործում են քաղաքական նպատակներով, որն ուղղակի անթույլատրելի է։

Օգտատերերից ոմանք պահանջում էին պատժել նրանց, ովքեր ստիպել են աշակերտներին  պաշտպանել պատերազմը, այն պատերազմը, որը  որպես հանցագործություն՝ դատապարտում են միջազգային կառույցները։

 

Համացանցում հայտնվել է նաև դպրոցի աշակերտներից մեկի  նամակը, որտեղ վերջինս գրել է, թե ինքը սովորում է թիվ 19 դպրոցում, որտեղ հավաքել են իրենց, շարք կանգնեցրել ՝  Z տառը ձեռքներին։ Եվ երբ աշակերտը առարկել է, որ չի ուզում մասնակցել, հասկացրել են՝ դուրդ չի գալիս, ապա ինչո՞ւ ես այստեղ սովորում։ 

Ըստ աշակերտի, մի քանի օր առաջ  էլ մտել են 10-րդ դասարանցիների մոտ և պրոպագանդել, թե ինչպես է « ռուսական փառահեղ բանակը փրկում նացիստներից ու բանդիտներից, և որ ինչքան վատն են ամերիկացիները»:

Factor.am-ը փորձեց պարզաբանում ստանալ դպրոցի ղեկավարությունից, թե ինչո՞ւ են նման ակցիաների մեջ ընդգրկել աշակերտներին։ Դպրոցի տնօրենի փոխարեն  միջանցքում մեզ մոտեցավ փոխտնօրենը ու փոխանցեց, որ չեն կարող պարզաբանում տալ, քանի որ իրենց դպրոցը փակ կառույց է։ Նա մեզ խորհուրդ տվեց պարզաբանում ստանալու համար դիմել  Ռուսաստանի Դաշնության պաշտպանության գերատեսչության մամուլի ծառայություն։ Ըստ փոխտնօրենի, իրենք կկարողանան խոսել թույլտվություն ստանալու դեպքում։ Մեզ դպրոցում հարկ համարեցին հիշեցնել, որ այստեղ մեծամասամբ ռուս զինծառայողների երեխաներն են սովորում։

Ծնողներից մեկը, որը չցանկացավ հրապարակել իր անուն-ազգանունը, մեզ հետ զրույցում փոխանցեց, որ ռուսական դրոշներով ու Z տառով ակցիայի լուսանկարները համացանցում հայտնվել են պատահաբար, դպրոցի բարձր դասարանցի տղաներից մեկի նախաձեռնությամբ, որը որպես հիշարժան օր  տարածել է սոցիալական ցանցում՝ չգիտակցելով, որ մեծ աղմուկի պատճառ է դառնալու։ Ծնողի ասելով, դպրոցի անձնակազմը ևս անակնկալի է եկել համացանցում տարածված լուսանկարների ու աղմուկի պատճառով։ Ակցիային, ըստ ծնողի, մասնակցել են գրեթե բոլոր աշակերտները։ 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, մեկնաբանելով աշակերտների մասնակցությամբ ակցիան, ասաց․ 

«Անկախ նրանից՝ այդ երեխաները Հայաստանի Հանրապետության,  Ռուսաստանի Դաշնության, թե որևէ այլ երկրի քաղաքացիներ են, նման ներգրավումը պատերազմի քարոզի մեջ անթույլատրելի է։  Ընդհանրապես, երեխաներն իրենց կամքին հակառակ, ուսուցման պրոցեսի ընթացքում, թեկուզ ընդմիջում լինի, ներգրավումն անթույլատրելի է, որովհետև երեխայի կրթության իրավունքի կոպիտ ոտնահարում է։ 

Հատկապես պատերազմի քարոզչության մեջ ներգրավելն անթույլատրելի է։ Անկախ նրանից՝  որ երկրի քաղաքացիներ են, ՀՀ տարածքում են։ Եվ Հայաստանի իշխանությունը պարտավոր է իր տարածքում դիրքորոշում արտահայտի մեր օրենսդրության տեսակետից նման հակաիրավական դրսևորման վերաբերյալ։ Եվ դա անթույլատրելի է, որովհետև Եվրոպայի խորհրդի պետություն ենք, ՄԱԿ-ի անդամ պետություն ենք և ունենք հստակ պարտավորություններ երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Եվ պատերազմի քարոզը, կոչերը դրանք քրեորեն հետապնդելի գործողություններ են։ Այստեղ մարդու իրավունքների պաշտպանը նույնպես պետք է հստակ արտահայտվի»,- ընդգծեց Արթուր Սաքունցը։

Արմիկ Մովսիսյան