Գերագույն հոգևոր խորհուրդը, քննարկելով Հայաստանում համավարակային իրավիճակը, խորը մտահոգությամբ և ցավով արձանագրեց վարակվածության ցուցանիշների և դրանով պայմանավորված մահացության թվերի աճը։ Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռից։ Գերագույն հոգևոր խորհուրդը վերահաստատեց Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի դիրքորոշումն առ այն, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը հոգևոր վտանգ չի ներկայացնում։ Կարևորվեց, որ համավարակի ներկա պայմաններում անձնական ազատությունը խստորեն համադրվի հանրային …

