Դեսպան Ավետիսյանն Իսպանիայի Սենատի նախագահին է ներկայացրել Արցախում հումանիտար ճգնաժամը

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանր մարտի 16-ին հանդիպել է Իսպանիայի Սենատի նախագահ Անդեր Խիլ Գարսիայի հետ․ այս մասին տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:

Հանդիպման սկզբում դեսպան Ավետիսյանը գրառում է կատարել Սենատի պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև կողմերը մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ, կարևորել են երկու երկրների միջև խորհրդարանական կապերն ամրապնդելու անհրաժեշտությունը։

Դեսպան Ավետիսյանն Իսպանիայի Սենատի նախագահին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ առաջացնելուն ուղղված գործողությունները, այդ թվում՝ գազի մատակարարման շարունակական խաթարումը, ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության թիրախավորումը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման վտանգը՝ կարևորելով Եվրոպական խորհրդարանի կողմից ընթացիկ տարվա մարտի 10-ին ընդունված՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային արժեքների ոչնչացման» մասին բանաձևն ու  միջազգային հանրության պատշաճ արձագանքը։