Թուրքիայի հետ սահմանը բացելու քաղաքական գինը. ինչ սպասել Արարատ Միրզոյանի հայտարարությունից հետո. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

10.09.2026 | 13:18
Ջերմաստիճանը կբարձրանա․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
10.09.2026 | 13:09
ՆԳ նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին
10.09.2026 | 12:58
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
10.09.2026 | 12:52
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցը «հիանալի» է անվանել
10.09.2026 | 12:43
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 20 վագոն գարի և 21 վագոն ցորեն
10.09.2026 | 12:34
ԱԴԾ-ն ձերբակալել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցին՝ պետական դավաճանության մեղադրանքով
10.09.2026 | 12:25
ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել
10.09.2026 | 12:22
Երևանի կենտրոնում կրպակներ են քանդում․ ՈՒՂԻՂ
10.09.2026 | 12:17
Ուկրաինան հարձակվել է Մախաչկալայի նավահանգստի վրա․ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է թատրոնի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 12:08
Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել
10.09.2026 | 12:00
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը // «Լամբադա» կամուրջն այսօրվանից փակ է․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 11:52
Նորվեգիայի վարչապետը հայտարարել է, որ Մոլդովայում ԱԹՍ-ն «գրեթե հարվածել է» Զելենսկիի ինքնաթիռին
10.09.2026 | 11:43
Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ
10.09.2026 | 11:35
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի ԱՄՆ միջանկյալ «ընտրություններից անմիջապես հետո»
10.09.2026 | 11:26
Մեղրիի համայնքապետը կալանավորվել է
Բոլորը

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը, թուրքական պետական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Թուրքիա մեկնած Միրզոյանն այս համատեքստում շեշտել է, որ Հայաստանի բնակչությունը, ընդհանուր առմամբ, ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։

Միրզոյանը նշել է, որ Հայաստանի քաղաքացիների՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ցանկությունն արտացոլված է նաև հասարակական կարծիքի վերաբերյալ հարցումներում։ Թե կոնկրետ ինչ հարցման մասին է խոսքը, նախարարը չի մանրամասնել:

Քաղաքական մեկնաբան Արեգ Քոչինյանի խոսքով՝ 2021 թվականի արտահերթ ընտրությունների քարոզարշավին Նիկոլ Փաշինյանի թիմը մասնակցում էր խաղաղության դարաշրջան բացելու խոստումով, որի բաղկացուցիչ մասը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելն է: Քոչինյանի խոսքով՝ հարաբերությունների կարգավորումը կնվազեցնի Հայաստանի անվտանգությանը սպառնացող խնդիրները:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի մարտին էր առաջին անգամ խոսել երեսուն տարի շարունակ սահմանը փակ պահող Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին:

Հայաստանում տեղի ունեցած արտահերթ ընտրություններից վեց ամիս անց Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից անցկացված հարցումների արդյունքների համաձայն՝ Հայաստանում հարցմանը մասնակցած քաղաքացիների 47 տոկոսը նշել է, որ Երևանը միանշանակ պետք է երկխոսություն սկսի Անկարայի հետ և կարգավորի երկկողմ հարաբերությունները՝ առաջ քաշելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հետագա ճանաչման օրակարգը: Իսկ ահա 29 տոկոսը նշել է, որ Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է ձգտի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի խոսքով՝ ժողովուրդն ուզում է հանգիստ ապրել, և դրանից կարելի է ենթադրել, որ ուզում է՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորվեն:

Երևանի փողոցներում Factor TV-ի անցկացրած հարցման պատկերը, սակայն, այլ է: Քաղաքացիները, որոնց ուղղում էինք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին հարցերը, հիմնականում խուսափում էին խոսել, իսկ պատասխանողների մեծ մասը դեմ էր՝ ենթադրյալ վտանգների պատճառով:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշում է՝ Դաշնակցությունը խաղաղությանն ու հարաբերությունների կարգավորմանը դեմ չէ, բայց շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է վճարելու Հայաստանը դրա համար:

Երեսուն տարի առանց դիվանագիտական շփումների հարևանությամբ ապրող Հայաստանն ու Թուրքիան հարաբերութունների կարգավորման ուղղված գործնական քայլեր կատարեցին նախորդ տարեվերջին: Երևանն ու Անկարան հայտնեցին այս հարցով հատուկ բնագնացների նշանակման մասին: Հայաստանը ներկայացնող Ռուբեն Ռուբինյանը թուրք բանագնաց Սերդար Քըլըչի հետ արդեն երկու հանդիպում է ունեցել՝ Մոսկվայում ու Վիեննայում: Փակ դռների հետևում անցկացվող բանակցությունների մանրամասների շուրջ, սակայն, հանրությունը, որը, ըստ Արարատ Միզրոյանի, ցանկանում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորված տեսնել, ոչինչ չի տեղեկանում:

Երևանը բազմիցս հայտարարել է, թե բանակցություններն առանց նախապայմանների են: Քաղաքական մեկնաբան Արեգ Քոչինյանը նշում է՝ միանշանակ հնարավոր չէ պնդել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի համար որևէ գին չի ունենալու:

Պաշտոնական Երևանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, իսկ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու մասին խոսում է Արցախում ստեղծված հումանիտար խնդիրների ֆոնին: Մեկ շաբաթից ավելի է՝ վնասված է Արցախի մայր գազատարը, որն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքով։ Վերանորոգման աշխատանքներն Ադրբեջանը սկսել է միայն այսօր։ Բացի այդ, արցախցիներն ամեն օր բախվում են թշնամու սպառնալիքներին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան