Որոնք են Ուկրաինայի առաջնահերթությունները բանակցություններում. Զելենսկին թվել է դրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինան Ռուսաստանի հետ բանակցություններում ձգտում է դադարեցնել պատերազմը, անվտանգության երաշխիքներ ստանալ և վերականգնել իր ամբողջականությունը։ Այս մասին իր ամենօրյա ուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա պատմել է, որ ամեն օր մի շարք բանակցություններ է անցկացնում՝ ՌԴ-ի վրա ճնշումն ուժեղացնելու, ինչպես նաև Ուկրաինայի դիրքորոշումն ամրապնդելու համար։

«Ես ուզում եմ, որ հիմա ինձ լսեն բոլորը՝ Ուկրաինայի բոլոր քաղաքացիները։ Բանակցությունները շարունակվում են։ Բանակցություններում իմ առաջնահերթությունները լիովին պարզ են՝ պատերազմի ավարտ, անվտանգության երաշխիքներ, ինքնիշխանություն, տարածքային ամբողջականության վերականգնում, իրական երաշխիքներ մեր երկրի համար, իրական պաշտպանություն մեր երկրի համար»,- ասել է Զելենսկին։

Հավելենք, որ ավելի վաղ Financial Times-ը, հղում անելով բանակցություններին մասնակցող սեփական 3 աղբյուրների, հայտնել էր, որ Ուկրաինան ու Ռուսաստանը քննարկում են 15 կետից բաղկացած խաղաղության համաձայնագիր, որը պարունակում է Կիևի կողմից հայտարարություն ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ՝ դաշնակիցների կողմից անվտանգության երաշխիքների և Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերման դիմաց, որոնք երկիր են մտել փետրվարի 24-ից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան