Հաագայի միջազգային դատարանը ՌԴ-ից պահանջել է դադարեցնել Ուկրաինայի հետ պատերազմը

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հաագայի միջազգային դատարանը որոշել է, որ Ռուսաստանը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները Ուկրաինայի տարածքում։ Դատարանը պահանջել է նաև Մոսկվայից և Կիևից զերծ մնալ ցանկացած քայլից, որը կարող է սրել հակամարտությունը, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

ՄԱԿ-ի դատարանը մարտի 7-ին սկսել է Ուկրաինայի հայցի քննությունն ընդդեմ Ռուսաստանի։ Կիևը Մոսկվային մեղադրել է ցեղասպանության մասին միջազգային կոնվենցիան սխալ մեկնաբանելու մեջ։ Ըստ հայցվորի դիրքորոշման՝ կոնվենցիայի չարաշահումը ՌԴ իշխանությունների կողմից օգտագործվել է ուկրաինական տարածք ներխուժելու համար։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2014 թվականից մինչև Ուկրաինայի հետ պատերազմի սկիզբը ուկրաինական Դոնբասում տեղի ունեցող իրադարձությունները սահմանելու համար բազմիցս օգտագործել է ցեղասպանություն եզրույթը։ Կիևը դատարանին խնդրում է միջանկյալ միջոցներ ձեռնարկել հայցի վերաբերյալ և Ռուսաստանից պահանջել դադարեցնել ռազմական ներխուժումը։

Դատարանը ոչ մի ապացույց չի գտել, որ Ուկրաինան իր տարածքում ցեղասպանություն է իրականացնում։

Մեկնաբանելով ՄԱԿ-ի դատարանի որոշումը՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին ասել է, որ Կիևը լիակատար հաղթանակ է տարել Ռուսաստանի դեմ գործում։

Ռուսաստանը փետրվարի 24-ին իր զորքերը մտցրեց Ուկրաինայի տարածք՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով։ Այս ընթացքում, ՄԱԿ-ի տվյալներով, ավելի քան երեք միլիոն ուկրաինացիներ լքել են իրենց տները։