Զինվորին խոշտանգելու մեջ մեղադրվող հրամանատարի կոչումը բարձրացվել է մինչ միջադեպը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Հունվարի 31-ին բանակ զորակոչված և հաջորդ օրը զորամասը լքած Վլե Ֆերոյանի և Կապանի N զորամասի ուսումնական մարտկոցի հրամանատար Արմեն Ավագյանի միջև ի՞նչ միջադեպ է տեղի ունեցել և արդյո՞ք հրամանատարն իսկապես հարվածել և նվաստացրել է նորակոչիկին։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն։ Պաշտպանական գերատեսչությունից միայն նշել են, որ հարուցված է քրեական գործ, իսկ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնում կատարվում է նախաքննություն։

Վլե Ֆերոյանի տատը՝ Ռուզաննա Ֆերոյանը, Factor.TV-ի հետ ավելի վաղ կայացած զրույցում ասել էր, որ հրամանատար Արմեն Ավագյանի զինվորական կոչումը միջադեպից մի քանի օր անց բարձրացվել է։ ՊՆ-ից նաև խնդրել էինք հայտնել՝ այդ տեղեկությունն իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ։

«Ա․ Ավագյանին  հերթական զինվորական կոչումը շնորհվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարի 2022 թվականի հունվարի 27-ի համապատասխան հրամանով՝ մինչև տեղի ունեցած միջադեպը»,- մանրամասնել են ՊՆ-ից։

Հիշեցնենք՝ փետրվարի սկզբին նորակոչիկ Վլե Ֆերոյանի հարազատներն ահազանգել էին, որ տղան զորամասից անհետացել է և որևէ տեղեկություն չունեն։ Վլեն զորակոչվելու հենց հաջորդ օրը զանգահարել էր տուն ու ասել, որ իրեն ճնշում են, ծեծում, ստիպում սանհանգույց մաքրել։ Վլե Ֆերոյանի տատը՝ Ռուզաննա Ֆերոյանը, ասել էր, որ միջադեպի անմիջական մասնակիցը ուսումնական մարտկոցի հրամանատար  Արմեն Ավագյանն է։ Վլեն ծառայում էր Կապանի N զորամասում, հիմա կրկին ծառայության մեջ է, սակայն մեկ այլ զորամասում։

Արփի Հակոբյան