Զորամասը լքած զինվորը վերադարձել է ծառայության. նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Վլե Ֆերոյանը, որ 2022 թվականի հունվարի 31-ին զորակոչվել էր բանակ ու մեկ օր անց ինքնակամ լքել զորամասը, հիմա կրկին ծառայության մեջ է։ Փետրվարի սկզբին էին զինվորի հարազատներն ահազանգել, որ տղան զորամասից անհետացել է և որևէ տեղեկություն չունեն։ Նա զորակոչվելու հենց հաջորդ օրը զանգահարել էր տուն ու ասել, որ իրեն ճնշում են, ծեծում, ստիպում սանհանգույց մաքրել։ Վլեն ծառայում էր Կապանի N զորամասում։

Փախուստից մեկ օր անց նորակոչիկի տատը՝ Ռուզաննա Ֆերոյանը, գտել է թոռանը, հանձնել ռազմական ոստիկանություն։ Նա Factor TV-ին հայտնեց, որ ռազմական ոստիկանությունում որոշ ժամանակ մնալուց հետո Վլե Ֆերոյանը վերադարձել է ծառայության, սակայն Մեղրրի N զորամասում։

Վլեի հարազատներն ասում են, որ բացի իրենց թոռանից՝ զորամասում ազգությամբ եզդի մեկ այլ զինծառայողի նկատմամբ էլ է բռնություն գործադրվել։ Հենց այդ զինվորն էլ ծնողներին պատմել է միջադեպի մասին։

«Եզդի զինվորը զանգել է ծնողներին, ասել, որ իրեն ու Վլեին ծեծել են։ Դրանից հետո Վլեն անհետացել է»,- ասում է Ռուզաննա Ֆերոյանը։

Զինվորի հարազատները դրանից հետո հավաքվել էին Պաշտպանության նախարարության շենքի դիմաց, բարձրաձայնել, որ Վլեն Կապանի N զորամասից անհետացել է և դիմում գրել, որպեսզի գտնեն նրան։

Ուսումնական մարտկոցի հրամանատար Արմեն Ավագյանը, որը, տատի խոսքով, ճնշում է գործադրել և հարվածել թոռանը, օրերս ավելի բարձր կոչում է ստացել՝ ասում է Ռուզաննա Ֆերոյանը։ Ըստ նրա՝ սպան հանդիպել է տղայի ծնողներին և խոստովանել, որ զորակոչիկին մեկ անգամ հարվածել է, իր ձևակերպմամբ՝ որպես ծնող, և ներողություն խնդրել։

Վլեի պաշտպան Սամսոն Գալստյանը մեզ փոխանցեց, որ այս հանգամանքները պարզելու համար դեռ նախաքննություն է ընթանում, ռազմական ոստիկանության Կապանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Որ այս ճնշումների հիմքում կարող է տղաների ազգային պատկանելությունը լինել, «Եզդիների տուն» ազգային շարժման ղեկավար Այսեր Իսայանը բացառում է, բայց և ընդգծում՝ ուսումնական մարտկոցի հրամանատարի պահվածքն անվայել է․ «Այս պահի դրությամբ՝ ես չեմ ուզում դա դիտարկել որպես ազգային խտրականություն և պահանջում եմ, որ ոչ մեկը դրան գնահատական չտա որպես ազգային խտրականության դեպք»։

Իսայանն ասում է՝ Վլեի ավագ եղբայրը՝ Ջամալը, Կապանի նույն զորամասում է ծառայել, և նույն սպան խնդիրներ ունեցել է նաև նրա հետ։

Պաշտպանական գերատեսչությունից փորձեցինք այս առնչությամբ մանրամասներ իմանալ, ասացին, որ գրավոր դիմենք։ Քննչական կոմիտեից էլ մեզ հայտնեցին, որ Վլե Ֆերոյանին առնչվող դեպքի առթիվ փետրվարի 11-ին քրեական գործ է հարուցվել, կազմվել է քննչական խումբ:

Զինծառայողի նախկին հրամանատարին միանգամից մի քանի հոդվածներով մեղադրանք է առաջադրվել՝ հոդված 309.1. (խոշտանգում), 358.1 հոդվածով (ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը), 360 հոդվածի 3 մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը), իրականացվում են քննչական գործողություններ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան