Կառավարությունը գաղտնի է պահել կուսակցություններին պետբյուջեից տրվող գումարների չափը

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Ազգային ժողովի աշխատակազմի կողմից մշակվել է կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է պետական աջակցություն հատկացնել 2021 թվականի արտահերթ ընտրությունների սահմանված շեմը հաղթահարած կուսակցություններին ու դաշինքերին: Որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նիստի չզեկուցվող հարցերի ցանկում:

Ուշագրավ է, որ կառավարությունը ոչ միայն որոշումը չզեկուցվող ռեժիմով է ընդունլու, այլև կառավարության պաշտոնական կայքում նախագծին կցված չեն հավելվածները, թե որ քաղաքական ուժին որքան գումար է տրվելու:

Մասնավորապես, իշխող մեծամասնությանը հատկացվող պետական աջակցությունը կարող է հասնել մի քանի տասնյակ մլն դրամի:

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացությանն, օրինակ, անցած տարի պետբյուջեից հատկացվել էր մոտ 80 մլն դրամի աջակցություն: Այս տարի ևս աջակցության առյուծի բաժինը հասնելու է ՔՊ-ին, սակայն, կառավարությունն առայժմ անհասկանալի պատճառներով նախագծին չի կցել հավելված, որից պարզ կդառնար ոչ միայն ՔՊԿ-ին, այլ նաև մյուս ուժերին տրվող պետական գումարների չափը:

Factor.am-ն առաջիկայում գրավոր հարցմամբ գործադիրից կպահանջի հարկատուների միջոցներից կուսակցություններին տրվող աջակցության վերաբերյալ տեղեկությունները:

Նարեկ Կիրակոսյան