Ռուսաստանից հեռացող ընկերություններում շուրջ 200 հազար մարդ է աշխատում

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

Միջազգային ընկերությունները, որոնք Ուկրաինայում պատերազմի պատճառով հայտարարել են Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու մասին, աշխատանքով էին ապահովում Ռուսաստանի Դաշնության շուրջ 200,000 քաղաքացու, գրում է Forbes-ը։

Օտարերկրյա խոշորագույն գործատուն, որը հայտարարել է Ռուսաստանում բիզնեսի մասնակի դադարեցման մասին, McDonalds-ն է։ Ամբողջ Ռուսաստանում արագ սննդի ռեստորանների ցանցում աշխատում է 62,000 մարդ։ Եվս 19 հազար ռուսաստանցիներ աշխատում են Pepsico-ում, 15 հազարը՝ IKEA-ում, 14,5 հազարը՝ Yum!Brands-ում (սեփականատերը՝ KFC), 8,8 հազարը՝ Inditex-ում (հագուստի խանութներ Zara, Pull & Bear, Massimo Dutti, Bershka, Stradivarius, Oysho և այլն)։

Forbes-ի հաշվարկների համաձայն՝ 5,751 ռուսաստանցի աշխատում է գերմանական Volkswagen ավտոկոնցեռնում, իսկ 5,539-ը՝ Adidas-ում։

Ուկրաինա ռուսական ներխուժման ֆոնին տարբեր ոլորտներում գործող տասնյակ օտարերկրյա ընկերություններ հայտարարել են Ռուսաստանում բիզնեսը դադարեցնելու մասին։ Ըստ Forbes-ի՝ հաճախ խոսքը վաճառքի, առաքումների և հաճախորդների սպասարկման դադարեցման մասին է։ Միաժամանակ, այդ ընկերությունների ռուսաստանցի աշխատակիցները շարունակում են գոնե մասամբ աշխատավարձ ստանալ։

Տաթև Ֆռանգյան