Wildberries-ի խափանումների մի մասը վերացվել է, բայց որոշ խնդիրներ մնում են

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Առցանց առևտրի կազմակերպման Wildberries հարթակի կայքն ու հավելվածը մարտի 14-ից խափանումներով էին աշխատում։ Թեև կայքի գլխավոր էջը գործում էր, սակայն օգտատերերի անձնական հաշիվներում պատվերների դաշտը դատարկ էր ցուցադրվում, խնդիրներ կային նաև վճարային քարտերի կառավարման հատվածում։ Wildberries-ն այսօր հաղորդագրություն է տարածել այն մասին, որ տեխնիկական մասնագետները վերացրել են բջջային հավելվածի և կայքի աշխատանքի խափանումների ավելի քան 90 տոկոսը։

Ընկերությունից հայտնում են՝ շուտով խափանումներն ամբողջությամբ կվերացվեն․

«Wildberries-ում էջեր կան, որ արդեն կարգավորվել են, այսինքն՝ օգտատերերի էջերը կան, էջում օգտատիրոջ անունը երևում է, սակայն պատվերների դաշտը դեռևս դատարկ է»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց «Բիզնեսը Wildberries-ում» ընկերության համահիմնադիր Արմեն Սարգսյանը։

Wildberries ընկերությունը Հայաստանի ամբողջ տարածքում ավելի քան 500 մասնաճյուղ ունի։ Մենք արձանագրել ենք, որ պատվեր կատարած քաղաքացիների մի մասը այսօր կարողանում էր Wildberries-ի հանձնման կետերերից հեռախոսահամարի վերջին 4 նիշով ստանալ պատվերները, մյուս մասն էլ հանձնման կետերից ձեռնունայն էր հեռանում․

«Պատվերներս տեղ չեն հասնում, սպասում եմ», «Հաճախ եմ օգտվում Wildberries-ից և մտավախություն ունեմ, որ կատարած պատվերներս տեղ չեն հասնի»,- նման պատասխաններ տվեցին Wildberries-ի մասնաճյուղ այցելած քաղաքացիները։

Wildberries-ի կողմից տրամադրված Downdetector-ի տվյալների համաձայն՝ մարտի 16-ի առավոտվա դրությամբ, մարտի 14-ի համեմատ, հավելվածների և կայքի աշխատանքում խափանումների թիվը նվազել է 16 անգամ։ Օգտատերերի նշած ամենատարածված խնդիրներն են եղել պատվերին հետևելը, հավելվածի և կայքի աշխատանքը։

Մարտի 14-ին Wildberries-ը ներքին հետաքննություն է սկսել կայքի և հավելվածների խափանումների պատճառը բացահայտելու համար։

Wildberries-ը հայտնել է, որ հանձնման կետերի կամ առաքման ծառայության միջոցով պատշաճ որակի ապրանքների վերադարձի վերջնաժամկետը երկարացվել է, հանձնման կետերում ապրանքների պահման ժամկետը՝ ավելացվել: Պատվերները հնարավոր է ստանալ ինչպես ծածկագրերով, այնպես էլ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելով։

Արփի Հակոբյան