Երևանի կենդանաբանական այգու դիմաց այսօր՝ հունվարի 31-ին, տեղի է ունենում բողոքի ակցիա՝ ընդդեմ կենդանիների շարունակվող սպանդի և ապաշնորհ կառավարման։ Ակցիայի մասնակիցները տարբեր տարիներին այգում աշխատող մասնագետներն են։ «Բավականին շատ ապօրինություններ են կատարվում, որպես պատիժ աշխատողների աշխատավարձից 50 հազար դրամ պահում են անում, կենդանու բաժնից մեկ բանան ուտելու համար, ինչն օրենքի խախտում է»,- լրագրողների հետ զրույցում …

