Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ երեք երիտասարդ Գեղարքունիքի մարզում գողություններ են անում․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Ստացված տեղեկությունների մշակման արդյունքում պարզվեց, որ նրացից մեկը՝ Արմավիրի, երկուսը՝ Արարատի մարզի բնակիչներ են: Բավարար ապացույցներ ձեռք բերելու նպատակով քրեական ոստիկանության ծառայողները համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց միացան ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները։ Համատեղ աշխատանքի արդյունքում հունվարի …

