Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, գրում է «Անադոլու» գործակալությունը։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնում են, որ նախարարները քննարկել են Անկարայի և Բաքվի երկկողմ հարաբերությունները։ Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Էմմա Չոբանյան

