Պետությանը պատճառված 32.6մլրդ դրամի վնաս, բավարարված 265մլն դրամի հայցապահանջ. դատախազության արդյունքները պետական շահերի պաշտպանության ոլորտում

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ դատախազությունը շարունակում է լայն ծավալով իրականացնել պետական շահերի պաշտպանության գործառույթը․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

2021թ. ընթացքում պետական գույքային շահերի պաշտպանության հարցադրումներով դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից տարբեր ոլորտներում կատարվել է ընդհանուր 1308 ուսումնասիրություն, ինչը 2020թ. համեմատ ավելի է շուրջ 60%-ով: Դրանց արդյունքում հայտնաբերվել է 687 իրավախախտում: Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և հանրային գույքի պահպանության, հողօգտագործման, էներգետիկայի, ընդերքօգտագործման, ենթակառուցվածքների կառավարման, կրթության, պետական գնումների, իսկ Զինվորական դատախազության իրավասության շրջանակներում՝ թիկունքային ծառայության, զորքերի բնակավորման, սպառազինության, ռազմաբժշկական, կապիտալ շինարարության և այլ ոլորտները:
Պետության շահերին հասցված վնասը կամովին վերականգնելու մասին դատախազների կողմից նախազգուշացվել է 63 սուբյեկտ:

Ուսումնասիրությունների արդյունքներով պետությանը պատճառված վնասների վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու, ինչպես նաև պետական շահերի խախտումների պատճառների և նպաստող պայմանների վերացման նպատակով պետական մարմիններին ներկայացվել է ընդհանուր 55 հաղորդում և միջնորդագիր:
Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում դատախազության ստորաբաժանումների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի առթիվ հարուցվել է 253 քրեական գործ, իսկ 115 դեպքերով ուսումնասիրությունների արդյունքներն ուղարկվել են ըստ ենթակայության՝ նյութեր նախապատրաստելու համար։

Քրեական գործերը հարուցվել են, մասնավորապես, պետական սեփականության գույքի գնահատման, մասնավորեցման, պետական մարմինների կարիքների համար գնումների, սննդամթերքի անվտանգության, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման համար նախատեսված բյուջետային միջոցների ծախսման, գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, բնապահպանության և բնօգտագործման, ընդերքօգտագործման, էներգետիկ ենթակառուցվածքների կառավարման և այն ոլորտներում արձանագրված առերևույթ չարաշահումների փաստերի առթիվ:

Զինվորական դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հարցադումներով, ի թիվս այլնի, ուսումնասիրության առարկա է դարձվել նաև որպես մարտական գործողությունների հետևանքով պատճառված մարտական կորուստ արձանագրված վնասների առաջացման հանգամանքները:

Դատախազները դատարան են ներկայացրել 626 մլն. դրամ հայցապահանջով պետական շահերի պաշտպանության 77 հայց՝ 2020թ. համեմատ 37.5%-ով ավելի:
Դատարաններում 2021թ. քննվել է պետական շահերի պաշտպանության 44 հայց, բավարարվել է շուրջ 265մլն. դրամ հայցապահանջով 39 հայց: Քննության ընթացքում է գտնվում 7 մլրդ. 171 մլն. 048 հազ. դրամ հայցապահանջով 117 հայց:

Դատախազության բոլոր ստորաբաժանումների կողմից 2021թ.-ի ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ձեռնարկված միջոցառումներով՝ նախազգուշացումներով, հարուցված հայցերով, հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 32.6 մլրդ ՀՀ դրամ, որը 2020թ. ցուցանիշը գերազանցում է 52%-ով: Վերականգնվել է շուրջ 1.2 մլրդ ՀՀ դրամ: