Հիշում եմ, թե պատերազմի ժամանակ ում զենքով էին սպանում իմ մարտական եղբայրներին. Խզմալյանը՝ Խամոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

«Պետք է մտածել ոչ միայն այն մասին, թե ով է այսօր կանգնած Արցախում, այլ ով է կանգնած լինելու վաղը»,- ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այս մասին նշեց «Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանին:

Խզմալյանը հորդորեց իրեն հիշելու կոչեր չանել, քանի որ 44-օրյա պատերազմի մասնակից է և լավ է հիշում, թե ում զենքով և հրահանգով էին սպանում իր մարտական ընկերներին: «Իմ ձևակերպումները իմ քաղաքական դիրքորոշումն է, և ձեր քաղաքական ճաշակները եկեք քաղաքական գնահատականներ չդարձնենք»,- նշեց Խզմալյանը:

Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նշել էր, որ իր համար անընդունելի են ռազմավարական գործընկերոջ նկատմամբ Խզմալյանի օգտագործած «թրենդը Ռուսաստանի դեմ», «շուտով Ռուսաստանը կկործանվի», «ուրիշ կոնտինգենտ կարող ենք տանել Արցախ» արտահայտությունները:

«Փաստն այն է, որ այսօր արցախցիների անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները»,- նշել էր Խամոյանը և, դրական գնահատելով ԵԽ որոշումը, Խզմալյանին հիշեցրել, որ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոց չեն կիրառել այն կենտրոնները, որոնք այսօր տարբեր փաթեթներով պատժամիջոց են սահմանում ՌԴ-ի դեմ:

Մանրամասները՝ տեսանյութում: