Ֆրանսիան պնդում է, որ արևմտյան պատժամիջոցները սկսում են «իրական ազդեցություն» ունենալ Ռուսաստանի վրա

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Արևմտյան պատժամիջոցները սկսել են «իրական ազդեցություն» ունենալ Ռուսաստանի վրա։ Այս մասին BFMTV-ի հետ հարցազրույցում ասել է Ֆրանսիայի կառավարության խոսնակ Գաբրիել Աթալը, գրում է CNN-ը։

«Սա է մեր գործողությունների իմաստը, բոլոր այն միջոցները, որոնք մենք ձեռնարկում ենք, ուղղված են նրան, որ այս պատերազմն այնքան թանկ արժենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար, որ, ի վերջո, նա ստիպված լինի հրաժարվել դրանից»,-ասել է Աթալը՝պաշտպանելով Ֆրանսիայի և Արևմուտքի որոշումը․ զենք և օգնություն ուղարկել Ուկրաինա՝ ուղղակիորեն չներգրավվելով պատերազմի մեջ։

Նրա դիտարկմամբ, որպես ազդեցության վկայություն, պետք է դիտարկել արժեզրկվող ռուբլին, Մոսկվայի ֆոնդային բորսայի փակ մնալը մոտ երեք շաբաթ և Ռուսաստանի երկրորդ խոշոր նավթային ընկերության՝ «LukOil»-ի կոչը Պուտինին՝ դադարեցնել հակամարտությունը:

«Մենք առավելագույնս թանկացնում ենք պատերազմի գինը Վլադիմիր Պուտինի համար՝ հուսալով, որ ինչ-որ պահի պատժամիջոցներն այնպիսի ազդեցություն կունենան, որ նա ստիպված կլինի վերանայել իր ծրագրերը։ Եվ մինչ այդ մենք հնարավորություն կտանք ուկրաինացիներին դիմանալ՝ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելով նրանց»,-ասել է ֆրանսիայի կառավարության խոսնակը։

Էմմա Չոբանյան