Լավրովը սպառնացել է՝ Ուկրաինային ցանկացած ռազմական օգնություն ՌԴ-ի համար թիրախ է լինելու

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի համար զենք պարունակող ցանկացած մատակարարում Ռուսաստանի համար «օրինական թիրախ» կդառնա։ Այս մասին նա հայտարարել է RT հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում, փոխանցում է Unian-ը։

«Մենք շատ հստակ ասել ենք, որ ցանկացած բեռ, որը մտնում է Ուկրաինա, և որը, մեր կարծիքով, պարունակում է զենք, կլինի օրինական թիրախ, քանի որ մենք իրականացնում ենք գործողություն, որի նպատակն է վերացնել ուկրաինական տարածքից Ռուսաստանի Դաշնությանը սպառնացող ցանկացած վտանգ»,- ասել է Լավրովը։

Բացի այդ, Լավրովի խոսքով, Մոսկվան թույլ չի տա այլ երկրներից խորհրդային արտադրության հակահրթիռային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային։

«Խորհրդային և ռուսական արտադրության համակարգեր, հակահրթիռային պաշտպանության համակարգեր. դրանք կան միջկառավարական համաձայնագրերում և պայմանագրերում, որոնք ունեն նաև օգտատերերի վկայական: Օգտագործման այս համաձայնագրերը թույլ չեն տալիս դրանք ուղարկել երրորդ երկրներ»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նախազգուշացրել էր Ռուսաստանին՝ չփորձել հարձակվել այն ուղիների վրա, որոնցով Ուկրաինան օգնություն է ստանում Դաշինքից։

Տաթև Ֆռանգյան