«Նախկինում կինը բազմիցս դիմել էր ոստիկանություն»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով մարտի 11-ին Զովունիում տեղի ունեցած դեպքին, երբ երիտասարդ ամուսինը նռնակով պայթեցրել էր իրեն և նախկին կնոջը: Ֆիդանյանի խոսքով՝ տվյալ դեպքի առնչությամբ ոստիկանության աշխատակիցների կողմից կարգապահական խախտումներ չեն հայտնաբերվել: ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը հավելեց, որ տվյալ գործով …

