Ուկրաինայում ԱՄՆ քաղաքացի է զոհվել
Քաղաքականություն
18.03.2022 | 12:52Ուկրաինայում ԱՄՆ քաղաքացի է զոհվել։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաստատել է տեղեկությունները, գրում է VOA-ն։
«Կարող եմ հաստատել, որ Ամերիկայի քաղաքացին սպանվել է»,- հայտարարել է Բլինքենը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
The New York Times-ն ավելի վաղ հայտնել էր Չեռնիգովում 68-ամյա ամերիկացու զոհվելու մասին, որն այնտեղ էր գտնվում իր ուկրաինացի ընկերուհու հետ։
Տաթև Ֆռանգյան