Անկարան պետք է Կիևին մատակարարի իր ռուսական C-400-ները՝ փոխարենն ԱՄՆ-ից ստանալով F-35-եր․ The Wall Street Journal

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Թուրքիան պետք է Ուկրաինային մատակարարի ռուսական արտադրության C-400 ՀՕՊ համակարգերը և դրանց փոխարեն ԱՄՆ-ից F-35 կործանիչներ ստանա։ Այս մասին The Wall Street Journal-ում գրել է Հարվարդի Քենեդու անվան դպրոցի Բելֆեր գիտության և միջազգային հարաբերությունների կենտրոնի հետախուզության նախագծի տնօրեն Փոլ Քոլբը:

ԿՀՎ նախկին բարձրաստիճան սպան ասել է, որ «եռակի խաղը» կուժեղացնի Ուկրաինայի ջանքերը՝ իր երկնքի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու համար, քանի որ նա ձգտում է հետ մղել ռուսական ներխուժումը, միևնույն ժամանակ, օգնելով վերականգնել Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև խզված հարաբերությունները:
ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրել է հաջորդ սերնդի F-35 կործանիչների ծրագրից այն բանից հետո, երբ Անկարան 2019 թվականին Ռուսաստանից գնեց C-400 «ցամաք-օդ» հրթիռային համակարգը: Թուրքական պաշտպանական գնումների պետական ընկերության նկատմամբ գործարքի համար պատժամիջոցներ սահմանվեցին։
Թուրքիայի համար С-400-ների հետ կապված խնդրի լուծումը վճռորոշ է համարվում Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները վերականգնելու համար, որոնք տարբեր պատճառներով վերջին տարիներին բավական լարված են։

Քոլբը գրում է, որ ուկրաինական ճգնաժամը հնարավորություն է Թուրքիայի համար՝ իր С-400-ներն օգտագործել ԱՄՆ շահերի տեսանկյունից։ Նա նշում է, որ Պենտագոնն արդեն քննարկում է ՆԱՏՕ-ի մյուս երկրների, այդ թվում՝ Բուլղարիայի, Հունաստանի և Սլովակիայի հետ՝ Ուկրաինային C-300-ներ տրամադրելու առաջարկը։

Լեհաստանի ծրագիրը՝ Ուկրաինային խորհրդային արտադրության ՄիԳ կործանիչներ տրամադրել՝ ԱՄՆ-ից F-35 ստանալու դիմաց, ձախողվեց հնարավոր հետևանքների հետ կապված Վաշինգտոնի մտահոգությունների պատճառով։ Սակայն, ըստ Քոլբի, Թուրքիայի սպառազինությունում առկա C-400-ներն ավելի պակաս հակասական տարբերակ են։

«Նախ՝ պարոն Պուտինը, զենքերը Թուրքիային մատակարարելով, հազիվ թե կարողանա բողոքել, եթե Անկարան դրանք ուղարկի իր ընկերոջն ու հարևանին՝ պաշտպանվելու ագրեսիայից։ Ռուսական C-400-ների օգտագործումը, որոնք վաճառվել են Թուրքիային՝ նպատակ ունենալով մասնատել ՆԱՏՕ-ն, դրանով ուկրաինական քաղաքները ռմբակոծող ռուսական ինքնաթիռների խոցումը կլինի պոետիկ արդարություն»,- հավելել է Քոլբը։

Էմմա Չոբանյան