Բաքվում անհանգստացած են ուկրաինական պատերազմի ֆոնին ՏՏ ոլորտի մասնագետների՝ Հայաստան տեղափոխվելու կապակցությամբ

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

Ադրբեջանում անհանգստացած են, որ Ուկրաինայում պատերազմի ֆոնին ՌԴ-ի ՏՏ ոլորտի մասնագետները տեղափոխվում են Հայաստան՝ դրանում վտանգ տեսնելով Բաքվի համար։

Մասնավորապես, Ադրբեջանի ինտերնետ ֆորումի նախագահ Օսման Գյունդուզը հայտարարել է, որ «մոտ մեկ միլիոն ՏՏ ոլորտի մասնագետներ մտածում են միգրացիայի մասին՝ ռուս-ուկրաինական առճակատման պատճառով և պետք է նրանց բերել Ադրբեջան»։

«Ռուսաստանում կա ավելի քան 600,000, Ուկրաինայում՝ 250,000, իսկ Բելառուսում՝ 70,000 ՏՏ ոլորտի մասնագետ։ Ներկայում նրանք միգրացիայի պայմաններ են փնտրում։ Մեր ունեցած տվյալներով՝ ավելի հաճախ գնում են Հայաստան, Վրաստան։ Հայաստանում մարդկանց գործունեությունը, որոնք բավական գիտելիքներ ու հմտություններ ունեն, մեզ համար ապագայում կարող է սպառնալիք դառնալ։ Այդ մասնագետները վաղուց արդեն աշխատում են միջազգային կազմակերպությունների հետ։ Վերջին ժամանակում ՏՏ ոլորտի համաշխարհային ընկերությունների տարածաշրջանային կենտրոնը դարձել է Մոսկվան։ Ինչ՞ կլինի հետագայում։ Կարծում եմ՝ մենք պետք է օգտվենք ստեղծված իրավիճակից՝ հանուն մեր ազգային շահերի»,- ասել է Գյունդուզը։

Էմմա Չոբանյան