Ադրբեջանում բռնաճնշումները շարունակվում են․ անկախ լրագրողի և քաղակտիվիստի են ձերբակալել

Լուրեր

05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
05.12.2025 | 23:16
Հայաստանը նախապատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալմանը․ քննարկվել են կազմակերպչական աշխատանքները
05.12.2025 | 23:14
Կայացել է ԱԱ-2026-ի վիճակահանությունը, Դոնալդ Թրամփը մրցանակ է ստացել ՖԻՖԱ-ից
05.12.2025 | 23:01
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի X-ին
05.12.2025 | 22:47
Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները
05.12.2025 | 22:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.12.2025 | 22:18
Netflix-ը հայտնել է 82,7 միլիարդ դոլարով Warner Bros․-ը գնելու մասին
05.12.2025 | 22:05
Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի․ տնօրենի անունը հայտնի է
05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են լրագրողների, ընդդիմադիրների, ակտվիստների  նկատմամբ բռնաճնշումները։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մայիսի լույս 7-ի գիշերը ձերբակալվել է անկախ լրագրող Ուլվիա Ալին (Գուլիևա)։ Ակտիվիստ Գյուլնարա Մեհթիևայի խոսքով՝ լրագրողի տանը խուզարկություն է անցկացվել։

«Ամբողջ բնակարանն ավերվել է։ Դաշնամուրը, դարակները և պահարանները կոտրված են։ Մենք դեռ չգիտենք, թե ինչ են նրանք հանել տնից և ինչ են «գտել»»,- գրել է ակտիվիստը իր ֆեյսբուքյան էջում։

Նրա պնդմամբ՝ Ուլվիա Ալին բռնության է ենթարկվել ձերբակալության ընթացքում։

Լրագրողի ձերբակալության մասին գրառում է հրապարակվել նաև նրա անձնական սոցցանցերի էջերում։

«Եթե դուք կարդում եք սա, նշանակում է, որ ինձ զրպարտել և անօրինական կերպով ձերբակալել են իմ լրագրողական գործունեության համար։ Պետք է նշեմ, որ ինչպես իմ մյուս լրագրող գործընկերները, ես որևէ հանցագործություն չեմ կատարել՝ ես երկիր չեմ բերել այն, ինչ նրանք անվանում են «անօրինական ֆինանսներ», կամ որևէ այլ արարք չեմ կատարել։ Ես նաև աշխատանքային կապեր չունեմ Meydan TV-ի հետ։ Նույնիսկ եթե նման կապեր եմ ունեցել, Meydan TV-ի հետ համագործակցությունը հանցագործություն չէ։ Պետք է նաև նշեմ, որ ես երկար ժամանակ համագործակցում եմ «Ամերիկայի ձայնի» հետ»,- գրել է լրագրողը։

Այս տարվա հունվարի 16-ին Ուլվիա Ալին հարցաքննվել էր Բաքվի ոստիկանությունում Meydan TV-ի գործի շրջանակում, նրան արգելվել է լքել երկիրը։ Լրագրողը բողոք է ներկայացրել որոշման համար։

Այսօր ավելի ուշ դատարանը լրագրողի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը․ Բաքվի Խաթայի շրջանային դատարանը 1 ամիս 29 օր ժամկետով կալանավորելու որոշում է կայացրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 206.3.2 հոդվածի (մաքսանենգություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական դավադրությամբ) հատկանիշներով։

Ուլվիա Ալին դարձել է Meydan TV-ի գործով ձերբակալված 11-րդ լրագրողը։

Նշենք, որ Meydan TV-ի մի խումբ աշխատակիցներ  ձերբակալվել էին 2024 թվականի դեկտեմբերի 6-ին: Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 206.3.2 հոդվածով (մաքսանենգություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ): Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ 4 ամիս ժամկետով։ Լրագրողները չեն ընդունում իրենց մեղքը՝ նշելով, որ ձերբակալվել են մասնագիտական ​​գործունեության համար։

Նախօրեին երեկոյան ձերբակալվել է նաև քաղաքացիական ակտիվիստ Ահմեդ Մամեդլին։ Նրա ընկերոջ՝ ակտիվիստ Քամրան Մամեդլիի խոսքով՝ Ահմեդ Մամեդլին դադարեցրել է շփումը մոտավորապես ժամը 21:50-ին։

«Սկզբում զանգերը նրա հեռախոսին չէին հասնում, հիմա զանգերը հասնում են, բայց նա չի պատասխանում։ Մենք ենթադրում ենք, որ նա ձերբակալվել է»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Ահմեդ Մամեդլիի կինը՝ Թուրքան Մամեդլին, նույնպես սոցիալական ցանցերում գրառում է տարածել՝ ուղղված Ներքին գործերի նախարարությանը. «Վերջին անգամ Ահմեդի հետ կապ եմ հաստատել ժամը 22:11-ին։ Դրանից հետո նա այլևս չի կապվում։ Որտե՞ղ է ամուսինս։ Պատասխանե՛ք ինձ!!!»։

Քամրան Մամեդլիի խոսքով՝ Ահմեդ Մամեդլիին բերման են ենթարկել Բինագադիի շրջանի ոստիկանական բաժանմունքի ոստիկանները. «Պնդվում է, որ նա ինչ-որ մեկին լուրջ վնասվածք է պատճառել։ Ինքն էլ ասում է, որ իրեն ծեծի են ենթարկել, և որ ինքը ծանր վիճակում է»։

2024 թվականի հունվարից ակտվիստի նկատմամբ երկրից դուրս գալու արգելք է սահմանվել։ Նա կանչվել է Գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչություն։ Դատախազությունը նրան տեղեկացրել էր, որ իր կողմից Պետական ​​զորահավաքի և զորակոչի ծառայությանը ներկայացված փաստաթուղթը, որում նշվում է, որ նա ընդունվել է թուրքական համալսարան՝ ուսումը մագիստրատուրայում շարունակելու համար, համարվում է կեղծ, և նրան արգելվում է լքել երկիրը։

Հավելենք, որ Ադրբեջանի իշխանությունները 2023 թվականի նոյեմբերից երկրում ընդդիմադիր և անկախ լրագրողների, քաղաքական գործիչների ու ակտիվիստների նկատմամբ բռնաճնշումների նոր ալիք են սկսել, որի արդյունքում կալանավորվել են շուրջ 30 լրագրողներ ու հասարակական ակտվիստներ։ Տեղի իրավապաշտպանների վերջին տվյալներով՝ Ադրբեջանում շուրջ 360 քաղաբանտարկյալ կա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի