ՊՍԺ-Արսենալ խաղից հետո մեքենան վրաերթի է ենթարկել փարիզյան ակումբի երկրպագուներին

Լուրեր

08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մի խումբ երիտասարդներ մեքենա են այրել այն բանից հետո, երբ այն մխրճվել է երկրպագուների մեջ, որոնք տոնում էին «Պարի Սեն Ժերմենի» (ՊՍԺ)՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում լոնդոնյան «Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակը, գրում է The Standard-ը:

ՊՍԺ-ի մարզաշապիկներով և գլխարկներով ֆրանսիացի երիտասարդները նկատվել են նաև Ելիսեյան դաշտերում և մոտակա փողոցներում ոստիկանության հետ բախումներում։

«Մինչ այժմ ամենավատ միջադեպը կապված է եղել մեքենայի հետ, որը, ըստ երևույթին, մխրճվել է ՊՍԺ-ի երկրպագուների խմբի մեջ»,- ասել է տեղի ոստիկանության աղբյուրը։

Նշվում է, որ առնվազն երեք երկրպագու վիրավորվել է, որոնցից մեկը ծանր վիճակում է, իսկ մնացածը փախուստի են դիմել։ Այնուհետև երկրպագուները հետապնդել են մեքենան և այրել այն։ Աղբյուրի խոսքով՝ դեռևս պարզ չէ, թե ով է վարել մեքենան, քանի որ ներսում գտնվողները փախուստի են դիմել։

Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներում լրացուցիչ 2000 ոստիկաններ և ժանդարմներ են տեղակայվել՝ բռնությունից խուսափելու համար։

Ֆրանսիական լրատվամիջոցները գրում են, որ տոնակատարության ժամանակ երկրպագուները վնասել են մի քանի խանութ և մեքենաներ, իսկ ոստիկանությունը ստիպված է եղել օգտագործել հատուկ միջոցներ՝ ագրեսիա ցուցաբերող մարդկանց խմբերը ցրելու համար։ Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է 43 մարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի