Ինչպես է անցել Պուտինի հայտարարած «հրադադարի» առաջին գիշերը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Չնայած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ռազմական գործողությունների եռօրյա դադարի մասին  հայտարարությանը՝ ուկրաինական բանակը հայտնել է Ռուսաստանի կողմից մայիսի 8-ի գիշերը տեղի ունեցած հարձակումների մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տելեգրամ ալիքը հաղորդում է Սումիի մարզի ուղղությամբ ռուսական մարտավարական ավիացիայի կողմից կառավարվող ավիառումբերի արձակման, ինչպես նաև՝ «առաջնագծի գոտիներում  ավիացիոն միջոցների կիրառման սպառնալիքի» մասին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Միաժամանակ հայտնի է դարձել, որ այս գիշեր Ուկրաինայի երկնքում ոչ մի ռուսական անօդաչու թռչող սարք չի գրանցվել։ Ռուսաստանի Դաշնության շրջանների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումները նույնպես դադարեցվել են։ Հաղորդվում է ԱԹՍ-ների կիրառման առանձին դեպքերի մասին։ Լիպեցկի նահանգապետ Իգոր Արտամոնովն է հայտնել մարզի տարածքում անօդաչու թռչող սարքերի հարձակման սպառնալիքի մասին։

Նիժնի Նովգորոդի օդանավակայանը փակ է Մոսկվայի ժամանակով ժամը 04:30-ից՝ «թռիչքների անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին հայտնել է «Ռոսավիացիան»։ Նախօրեին Մոսկվայի և Ռուսաստանի Դաշնության այլ շրջանների ուղղությամբ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետևանքով ռուսական օդանավակայանների աշխատանքում տեղի էր ունեցել զանգվածային խափանում, որի հետևանքվ տուժել էր առնվազն 60,000 ուղևոր։

Ապրիլի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր եռօրյա հրադադարի մասին՝ կապված պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարության հետ։ Հրադադարը ուժի մեջ է երեք օր՝ մայիսի 8-ի Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից մինչև մայիսի 11-ը Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ ավելի վաղ հստակեցրել էր, որ Կիևը չի ընդունում կարճաժամկետ հրադադարը և առաջարկել է հրադադար առնվազն 30 օրով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի