Պեկինի օլիմպիական խաղերին մասնակցում են 91 երկրներ՝ ընդհանուր առմամբ 109 իրադարձություններով՝ 15 մարզաձևերում, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։ Ինչպես «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունն է հայտնում, Պեկինում օլիմպիական պաշտոնյաները խիստ կանոններ են սահմանել՝ կանխելու Covid-ի տարածումը։ Հանրությանը տոմսեր չեն վաճառվելու. Պեկինը հայտարարել է «փակ օղակի» համակարգի մասին, որտեղ մարզիկները և Օլիմպիական խաղերում ներգրավված այլ անձինք կաշխատեն, կմրցեն, կսնվեն …

