Գեղամ Գևորգյանը մասնակցել է ՏՀԶԿ Մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի առցանց հանդիպմանը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի մրցակցային մարմինների ղեկավարների առցանց հանդիպմանը․ տեղեկացնում են ՄՊՀ-ից։
Հանդիպմանը քննարկվել են շահառու երկրներում հակամրցակցային համաձայնությունների/կարտելների դեմ պայքարին ուղղված միջոցառումները, ինչպես նաև փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հետագա ուղղությունները: