Չինաստանի հարավում կործանվել է Boeing 737-800 մարդատար ինքնաթիռ. այս մասին հայտնում է «Ռոսիյսկայա գազետան»՝ հղում կատարելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կենտրոնական հեռուստատեսությանը։ Նշվում է, որ ինքնաթիռը պատկանում է China Eastern ընկերությանը։ Տեղեկացվում , որ այն Կունմինգից թռչում էր Գուանչժոու։Ինքնաթիռում եղել է 133 մարդ, որկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում։ Զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։

