Արտահանողները կկարողանան հայկական դրամով ապրանքը վաճառել ռուս գործընկերներին․ Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

«Կառավարության որոշման նախագծով փորձելու ենք թթվածին տալ արտահանող ընկերություններին, որպեսզի կանխիկի հոսքերի ժամանակավոր խզման հետ կապված խնդիրը կարողանան վերացնել»,- ԱԺ-ում կառավարության կողմից ներկայացված «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նրա խոսքով՝ փոփոխություններ կատարելը պայմանավորած է փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում  ապրանքների արտահանման գործընթացը պարզեցնելու անհրաժեշտությամբ։ Նախագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել տնտեսվարող սուբյեկտներին  չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ընդհանուր մաքսային արժեքը 1 միլիոն դրամը չգերազանցող գումարի չափով ապրանքները:

«Այսօր արտահանողների մեծ մասը մեծ ռիսկ է տեսնում ռուսական ռուբլով արտահանումների հետ կապված: ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն ու ԿԲ-ն և ՌԴ մեր գործընկեր նախարարությունները և ԿԲ-ն իրար հետ աշխատում են, որպեսզի կարողանանք ռուբլի – դրամ սվոփ կնքել, որի արդյունքում հայաստանյան արտահանողները կկարողանան հայկական դրամով գնանշել իրենց ապրանքը և ՌԴ արտահանվող ապրանքը վաճառել դրամով: Դրանով կկարողանանք նվազեցնել ռիսկերը: Աշխատանքներն ընթացքի մեջ են, հաջորդ շաբաթ, կարծում եմ, որոշ որոշումներ ուժի մեջ կմտնեն»,- նշեց Քերոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: