8 ամիս այդ բանալիները առգրավվել էին․ Վարդևանյանը՝ դատական գործերի մակագրման համակարգի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ԱԺ ամբիոնից խոսեց դատական գործերի մակագրման համակարգի առգրավված բանալիները Դատական դեպարտամենտին վերադարձնելու շուրջ վերջին 10 օրվա ընթացքում ստեղծված թնջուկի մասին։

Նա նշեց, որ գլխավոր դատախազությունը 8 ամիս անց կարողացել էր  ջանքեր գործադրել և այդ բանալիները, որպեսզի դատական գործերի մակագրումը ոչ թե ձեռքով լինի, այլ  էլեկտրոնային եղանակով, վերադարձրել է  Դատական  դետապարտամենտին, սակայն Բարձրագույն դատական խորհուրդը ասում է՝ չի ստացել բանալիները։

«Դատախազությունը թուղթ է հրապարակում, որտեղ գրված է, որ Դատական դեպարտամենտը ստացել է, դրան հաջորդում է  ԲԴԽ հայտարարությունը, որ միևնույնն է՝ չեն ստացել բանալիները։
Կարծում եմ՝ այս  ամենը պայմանավորված էր մեկ  հանգամանքով. այս ժամանակահատվածում կար մեծ  կարևորություն շարունակելու ձեռքով մակագրումները։   Բայց այդ անհրաժեշտությունն այլևս սպառվեց և այսօր Դատական դեպարտամենտը հայտարարեց, որ գործելու է էլեկտրոնային մակագրման համակարգը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նա հիշեցրեց, որ էլեկտրոնային մակագրման  համակարգը դատական իշխանության անկախության կարևորագույն երաշխիքներից է։

«Բայց ժողովորդավարական բաստիոն Հայաստանում ութ ամիս այդ բանալիներն առգրավել էին։ 8 ամիս անց  դատախազությունը կարողացավ վերադարձնել, բայց ոչ Բարձրագույն դատական խորհուրդը»,- ասաց Արամ Վարդևանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: