Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Արցախում ինքնապաշտպանական ուժեր չմնան․ քաղաքագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

«Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ Արցախում ինքնապաշտպանական ուժեր չմնան»,-այսօր կայացած «Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգ. ո՞ւմ օգտին է աշխատում ժամանակը» թեմայով քննարկման ժամանակ այս կարծիքը հայտնեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը:

«2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, իրենք «հոգ» էին տարել, որ Հայաստանը Արցախի տարածքից հանի իր զորքերը և հասել էին իրենց ուզածին՝ Նիկոլ Փաշինյանը համաձայնվել էր այդ պայմանին: Այս տարի, Հայաստանից գնացած վերջին զորակոչիկը, փաստացի, կզորացրվի, որովհետև վերջին անգամ 2020 թվականի օգոստոսին է զորակոչ եղել և Հայաստանից զորակոչիկ տարվել Արցախ: Բայց Արցախում, նաև Հայաստանում, անկախ ամեն ինչից հայտարարել են, որ իրենք ունենալու են ինքնապաշտպանական ուժեր, Արցախի ՊԲ-ն չի լուծարվելու, նաև ներքին զորքերից որոշակի ուժեր, զուգահեռաբար սահմանում են պահպանություն իրականացնելու: Եվ կարծես թե, սա Ադրբեջանին սա այդքան էլ դուր չի գալիս և փորձում են հասնել նրան, որ այս ուժերն էլ լուծարվեն, մնան միայն ռուս խաղաղապահները, այն էլ՝ երեք տարով, որից հետո, կարող են հարձակվել Արցախի վրա:

Բնականաբար, այս պահանջը չի կատարվելու. ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Արցախը չեն գնալու այս պահանջի կատարմանը, չնայած նրան, որ Ալիևն այս ուղղությամբ շարունակելու է ճնշումներ գործադրել»,- նշեց Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: