Գյումրին և Մոն դը Մարսանը հռչակվելու են քույր քաղաքներ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Մարտի 21-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Մոն-դը-Մարսանի քաղաքապետ Շառլ Դայոյի հրավերով, մասնակցել  և ելույթով է հանդես եկել մարտի 21-ից ապրիլի 3-ը Մոն-դը-Մարսանում «Երազ» խորագրով Հայաստանին նվիրված երկշաբաթյա փառատոնի պաշտոնական բացմանը․ տեղեկացնում են Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունից։

«Պաշտոնական արարողությանը ներկա էին Մոն-դը-Մարսանի քաղաքապետ Շառլ Դայոն, Լե Լանդ դեպարտամենտի խորհրդի անդամներ, Մոն-դը-Մարսանի Գասկոն թատրոնի տնօրեն, փառատոնի նախագահ Անտուան Գարիելը, ֆրանսահայ դրամատուրգ, դերասան, «Մոլիեր» թատերական մրցանակի քառակի դափնեկիր Սիմոն Աբգարյանը:

Իր ելույթում դեսպան Տոլմաջյանը ողջունեց Մոն-դը-Մարսանի քաղաքային իշխանությունների ջանքերով կազմակերպված և հայկական մշակույթն ու պատմությունը մի քանի տասնյակ միջոցառումներով ներկայացնող երկշաբաթյա փառատոնը, որն ավանդական ֆրանսահայ համայնք չունեցող Նուվել Աքիտեն (Նոր Ակվիտանիա) շրջանում հայ-ֆրանսիական բազմադարյա բարեկամության նոր կամուրջ է ավելացնում` սեփական նպաստը բերելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների շարունակական ամրապնդմանը:

Երկշաբաթյա տևողությամբ «Երազ» փառատոնի շրջանակում նախատեսված են, մասնավորապես, Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի ցուցանմուշների, ֆրանսահայ քանդակագործ Թորոս Ռաստ-Կլանի ստեղծագործությունների, ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանի ցուցադրությունները, ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի, ֆրանսահայ թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանի, «Լադանիվա» երաժշտական համույթի, դաշնակահարուհի, ջազ երգչուհի Մաշա Ղարիբյանի ելույթները, ֆրանսահայ թատրոնի և կինոյի գործիչներ Սիմոն Աբգարյանի, Ռոբեր Գեդիկյանի, Նորա Մարտիրոսյանի, Սերժ Ավետիքյանի, Լևոն Մինասյանի հեղինակած և նրանց մասնակցությամբ ֆիլմերի ցուցադրությունները, «Երազ» պարային համույթի, ֆրանսահայ գրող, դերասանուհի Կորին Զարզավաջյանի պիեսի ցուցադրությունը, ինչպես նաև հայ մշակույթի, պատմության, Արցախի հիմնահարցի և 2020թ. աշնան պատերազմի աշխարհաքաղաքական մարտահրավերների վերաբերյալ կլոր-սեղանների կազմակերպում՝ Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանի, պատմաբան, քաղաքագետ, հայագետներ՝ Ժան-Պիեռ Մահեի, Ժերար Դեդեյանի, Ռայմոն Գևորգյանի, Ժերար Շալիանի, Կայծ Մինասյանի, Տիգրան Եգավյանի, լրագրող, գրողներ Վալերի Թորանյանի, Ժան-Քրիստոֆ Բուիսոնի, Սիլվեն Տեսոնի, Միշել Օնֆրեի, Եվրախորհրդարանի անդամ Ֆրանսուա-Քզավիե Բելամիի մասնակցությամբ։

Ապրիլի 2-ին Մոն-դը-Մարսանում տեղի է ունենալու Գյումրի քաղաքի կողմից Մոն դը Մարսանին նվեր ընծայված հայկական խաչքար-ցայտաղբյուրի պաշտոնական բացումը, որի ընթացքում համապատասխան համաձայնագրի ստորագրմամբ Գյումրին և Մոն դը Մարսանը հռչակվելու են քույր քաղաքներ»,- ասված է հաղորդագրությունում։